478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ ՀԱԽ–ն Մոսկվայում կքննարկի ճգնաժամային կառավարման համակարգի վիճակը
13:56
20 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 23–ին Մոսկվայում կքննարկի ճգնաժամային արձագանքման համակարգի վիճակը, տաջիկ–աֆղանական սահմանի պահպանման հարցում օգնության ցուցաբերումը, ինչպես նաև ռազմական և ռազմատնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող փաստաթղթեր, հաղորդում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կազմում ներառված են ՀԱՊԿ անդամ պետությունների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները։ 2014 թ.–ի ՀԱՊԿ ՀԱԽ–ի նախագահն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա նեղ շրջանակով և լիագումար նիստի ձևաչափում։ 

«Նախատեսվում է նախագահների քննարկմանը ներկայացնել մի քանի կարևոր հարց։ Պետությունների ղեկավարները կքննարկեն ՀԱՊԿ–ի ճգնաժամային արձագանքման համակարգի վիճակը` անվտանգության գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների լույսի ներքո։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կտեղեկացնի ՀԱՊԿ ՀԱԽ–ի «Տաջիկ–աֆղանական սահմանի ամրապնդման հարցում Տաջիկստանի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու մասին» 2013 թ.–ի սեպտեմբերի 23–ի որոշման կատարման ընթացի մասին», – նշվում է հաղորդագրության մեջ։

ՀԱՊԿ ՀԱԽ–ի նիստի օրակարգում ընդհանուր առմամբ ներառված է ավելի քան 20 հարց։

ՀԱԿ–ի նստաշրջանի աշխատանքին կմասնակցի ՀԱՊԿ միասնական շտաբի պետ, գեներալ–լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: