478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+34
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մեկնարկել է ռուսական ռազմակայանի մոտոհրաձիգների դաշտային ուսուցման առաջին փուլը
15:19
16 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանում Կամխուդ և Ալագյազ բարձրլեռնային ուսումնավարժարաններում մեկնարկել է մոտոհրաձգային ստորաբաժանումների` նոր ժամանած 2 հազար զինծառայողների դաշտային ուսուցման առաջին փուլը։

Անհատական պատրաստվածության և անձնակազմների ու ջոկերի համաձայնեցման պարապմունքները կտևեն երկու ամիս և կանցկացվեն ստորաբաժանումների հրամանատարների ղեկավարության ներքո, հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։

Ուսուցման ընթացքում զինծառայողները մշակում են մարտի դաշտում մարտավարական, կրակային, տեղագրական, հետախուզական, հատուկ և ինժեներային պատրաստվածության գործողությունների հարցեր։ Անձնակազմը կսովորի գործնականում զինել և փոխել իր կրակային դիրքերը, քողարկել զրահամեքենաները, կատարել տեղանքի հետախուզում արկ փնտրող սարքերի և փոխանցվող կապի, հետախուզության և տեղագրության ժամանակակից միջոցների օգտագործմամբ։

Սյուներով և մարտական պահակահերթով մարտական մեքենաներով տեղաշարժվելու ընթացքում զինծառայողները կուսումնասիրեն գլխավոր շարժական ուղեկալի գործողությունների հերթականությունը, ինչպես նաև մարտից դուրս գալը և հեռանալը լեռնային–անտառային տեղանքի ռելիեֆի օգտագործմամբ։

Այս փուլում հիմնական ջանքերը կուղղվեն ձմեռային ժամանակահատվածում ընդհանուր մարտի տարբեր տեսակներում անձնակազմի գործողությունների ուսուցմանը ստորաբաժանումների կազմում հաստիքային սպառազինության և ռազմական տեխնիկայի կիրառմամբ։

Մոտոհրաձգային ստորաբաժանումների պատրաստության առաջին փուլը կավարտվի ջոկատների մարտական ստուգողական կրակով, ինչից հետո 2015 թվականի փետրվարին կսկսվի մոտոհրաձգային և տանկային դասակների պատրաստվածությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: