477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ռազմականացման աստիճանով 3–րդ տեղն է զբաղեցնում BICC վարկանիշում
12:31
11 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցնում Բոննի միջազգային կոնվերսիայի ինստիտուտի (BICC) «Ռազմականացման գլոբալ ցուցիչ-2014» (Global Militarization Index 2013) ամենամյա վարկանիշում, նշված է BICC կայքում։

Ցուցիչը ներգրավում է շուրջ 151 երկիր և հիմնվում է երեք բաղադրիչի վրա` ՀՆԱ–ի նկատմամբ ռազմական ոլորտի ծախսերի հարաբերակցություն, այդ ոլորտում զբաղված բնակչության մասնաբաժիններ և բնակչության մեկ շնչի հաշվով ծանր սպառազինության քանակ։ Վարկանիշը կազմվում է 1000 միավոր համակարգով, որտեղ 1000 միավորը ռազմականացման առավելագույն մակարդակն է։

Առաջին տեղում է Իսրայելը (831,62 միավոր)։ Երկրորդ տեղում Սինգապուրն է (800,85), երրորդ տեղում Հայաստանն է (782,99)։ Առաջին տասնյակում ներառվել են նաև Սիրիան (773,56), Ռուսաստանը (760,95), Կիպրոսը (757,12), Հարավային Կորեան (756,72), Հորդանանը (748,74), Հունաստանը (746,78), Ադրբեջանը (746,19)։

«Հայաստանը (3–րդ տեղ) և Ադրբեջան (10–րդ տեղ) վերջին տարիներին էականորեն ավելացրել են իրենց ռազմական ներուժն ու սպառազինության համար նախատեսված ծախսերը» Այս երկու երկրների ռազմականացման բարձր մակարդակը չի կարելի դիտարկել համատեսքստից դուրս», – նշվում է վարկանիշում։

Նախորդ տարի «Ռազմականացման գլոբալ ինդեքս-2013»–ի համաձայն` ամենառազմականացված երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում էր 4–րդ հորիզոնականը։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: