482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ռուսական ռազմակայանների ներկայությունը չի երաշխավորում ռուսական շահերի արդյունավետ պաշտպանություն. փորձագետ
16:35
09 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ռուսական ռազմակայանների զուտ ներկայությունը չի ապահովում ռուսական շահերի արդյունավետ պաշտպանություն, երեքշաբթի ասել է ՄՄՀՊՀ Կովկասյան տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող, «Կովկասյան համագործակցություն» կազմակերպության տնօրեն Նիկոլայ Սիլաևը։

«Ռուսաստանը ներկայում բարդ իրավիճակում է միջազգային հարաբերությունների տեսանկյունից, գոյություն ունի Արևմուտքի հետ հարաբերությունների սուր ճգնաժամ և, իհարկե, այն դժվար է համեմատել նախկինում եղած ճգնաժամերի հետ։ Իմ կարծիքով` Ռուսաստանի և Հայաստանի միջև անվտանգության ավանդական հարաբերությունները շատ կարևոր են, ընդ որում, երկու երկրների համար, որովհետև Գյումրու կայանը պետք է և Հայաստանին, և Ռուսաստանին, հատկապես այսօրվա իրավիճակում»,– ասել է Սիլաևը։

Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները վատացել են Ուկրաինայի իրավիճակի կապակցությամբ։ ԵՄ–ն և ԱՄՆ–ն հուլիսի վերջին առանձին ֆիզիկական անձանց և ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներից անցել են ռուսական տնտեսության ամբողջական հատվածների դեմ քայլերի։ Դրան ի պատասխան` Ռուսաստանը սահմանափակել է պարենային ապրանքների ներկրումն այն երկրներից, որոնք նրա նկատմամբ պատժամիջոցներ են կիրառել` ԱՄՆ–ից, Եմ երկրներից, Կանադայից, Ավստրալիայից և Նորվեգիայից։

Բայց, Սիլաևի խոսքով, հարաբերությունները պետք է բազմաշերտ լինեն, պետք է կառուցվեն տարբեր մակարդակներում և տարբեր ոլորտներում, քանի որ ժամանակակից աշխարհն այնպիսին է, որ աշխարհաքաղաքական մերկապարանոց դատողությունները, անվտանգության հարցերը այլ ոլորտներում հարաբերությունների ընդհանուր համակարգից դուրս հանելն ապակառուցողական մոտեցում է։

«Կարևոր է, որ անվտանգության ոլորտի հարաբերությունները դեռ կառուցման փուլում են տնտեսական հարթությունում։ Այդ երկու ուղղությունները, և ոչ միայն դրանք, պետք է զուգահեռ գնան և զարգանան, և նույնքան ինտենսիվ»,– նշել է Սիլաևը։

Փորձագետի խոսքով` Վրաստանի փորձը թեև դժվար է համեմատել Հայաստանի փորձի հետ, քանի որ հարաբերությունները բոլորովին այլ կերպ են զարգացել, բայց ցույց է տվել, որ Վրաստանում ռուսական ռազմակայանի ներկայությունն ինքնին երկու երկրների միջև լավ հարաբերությունների չի բերել։

«Այդ կայաններն անիմաստ էին։ Դա չի կարելի ասել, անշուշտ, Հայաստանի մասին։ Անդրկովկասի երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունները և, նախևառաջ, Հայաստանի հետ` որպես տարածաշրջանում Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցը, բավականին ամուր են, որ դիմանան այսօրվա դժվարություններին»,– ընդգծել է Սիլաևը։

Ռուսական 102-րդ ռազմական բազան տեղաբաշխված է Հայաստանի Գյումրի քաղաքում՝ Կարմիր դրոշի անդրկովկասյան ռազմական օկրուգի միավորումների բազայի հիման վրա միջպետական պայմանագրերին համաձայն։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։