482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ռուսական ռազմակայանի մարտական մեքենաների անձնակազմերը սկսել են պարապմունքները բարձր լեռնային պայմաններում
13:11
08 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանում մարտական մեքենաների նոր ձևավորված անձնակազմերը սկսել են վարման պարապմունքների Կամխուդ և Ալագյազ բարձր լեռնային ուսումնավարժարաններում, հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։

Ռազմակայանի սպառազինման գծով փոխհրամանատար, գնդապետ Անդրեյ Բրիզգալինի ղեկավարությամբ ավելի քան 500 զինծառայողներ՝ անձնակազմերի հրամանատարներ, վարորդներ, մեխանիկ-վարորդներ, նշանառու-օպերատորներ ուսումնամարտական խմբի ավելի քան 100 միավոր տեխնիկայով կմասնակցեն տանկերի, հետևակի մարտական մեքենաների, ինքնագնաց զենիթային կայանքների և հրանոթների շահագործման գործնական պարապմունքների:

Մարտական մեքենաներ վարելու պարապմունքներին վարորդներն ու մեխանիկ–վարորդները կմշակեն կտրուկ վերելքներ և վայրէջքներ ունեցող լեռնային ճանապարհներին նվազագույն ընդունելի արագություններով, առատ ձնածածկույթի և մերկասառույցի պայմաններում լեռնային ոլորաններում տարբեր բարդության պտույտներին մանևրելու հմտությունները։

Նրանք նաև կսովորեն հաղթահարել հեղեղատները, արհեստական և բնական խոչընդոտները, սառած գրունտի հատվածները` ձմեռային պայմաններում ինքնուրույն դուրս գալու միջոցների կիրառմամբ։
Նոր ժամանած զինծառայողների հետ պարապմունքների բնորոշ առանձնահատկությունն այն է, որ պարապմունքների 30 տոկոսն անցկացվելու է օրվա գիշերային ժամերին։

«Միավորման գտնվելու տարածաշրջանում օդի ձմեռային ջերմաստիճանը -20–ից մինչև -10 աստիճան է ավելի քան 2 հազար մետր բարձրության դեպքում։ Բնական այսպիսի պայմանները մարտական մեքենաների արգելակիչ համակարգի շահագործման և կարգավորման, կայանման և լեռնային արգելակման, նշանափորձման և սպառազինության ստուգման ժամանակ շտկումների կատարման հատուկ վերաբերմունք են պահանջում»,– նշել է գնդապետ Անդրեյ Բրիզգալինը։

Ռազմակայանի զրահատանկային անվային և թրթուրավոր տեխնիկայի անձնակազմների հետ անհատական պատրաստման պարապմունքները կավարտվեն 5 կմ մայրուղում վարելու տեխնիկայի և 250 մետրից մինչև 2 հազար մետր հեռավորությունների վրա նշանակետերի ուղղությամբ կրակային պատրաստության ստուգողական պարապմունքներով, որոնց արդյունքներով անձնակազմի յուրաքանչյուր անդամ կստանա անհատական գնահատական։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: