485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան խոցված ուղղաթիռի օդաչուների աճյունների տարհանման հատուկ օպերացիան ՆԱՏՕ–ի երկրների բարձր գնահատականն է ստացել. Պատգամավոր
17:02
02 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղցի հատուկ նշանակության մարտիկների` խոցված ինքնաթիռի օդաչուների աճյունների տարհանման ուղղությամբ անցկացրած հատուկ օպերացիան արժանացել է ՆԱՏՕ–ի անդամ երկրների բարձր գնահատականին, երեքշաբթի խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը` ամփոփելով Դաշինքի Խորհրդարանական վեհաժողովի` նոյեմբերի 21–ից 24–ը Հաագայում անցկացված նիստի արդյունք Նոյեմբերի 12–ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական զինվորականները շփման գծում խոցել են ղարաբաղյան ՄԻ–24 ուղղաթիռը, որն ուսումնամարզական թռիչք էր իրականացնում։

Նահապետյանի խոսքով, նիստի ընթացքում հայկական պատվիրակությունը բարձրացրել է Հայաստանի ազգային անվտանգության հարցեր, այդ թվում` Արցախի զինված ուժերի խոցված ուղղաթիռի հետ կապված իրավիճակը և միջազգային կառույցների արձագանքը։

«ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը մտահոգություն է հայտնել միջադեպի կապակցությամբ, նշելով, որ ՆԱՏՕ–ն ուղղակի ազդեցություն չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա, բայց միաժամանակ ավելացրել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և ՆԱՏՕ–ն կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում տարվող գործընթացներին»,– ասաց Նահապետյանը։

Հանձնաժողովի անդամ, պատգամավոր Թևան Պողոսյանի խոսքով, քննարկումները ցույց են տվել, որ Դաշինքի անդամ երկրներն ունեն իրենց օրակարգը, այնուամենայնիվ, Հայաստանը պարտավոր է տարբեր հարթակներում ներկայացնել իր մտահոգությունն ու խնդիրները։ «Բայց կարևոր էր հնչեցնել խնդիրներն այդ բարձր մակարդակում։ Մենք ունենք մշտական գործընկերներ, որոնց հետ աշխատում ենք, փորձում ենք նրանց հասցնել լիարժեք տեղեկություն»,– ասաց Պողոսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։