486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ՀՌՕ օդաչուները 20%–ով ավելացրել են մարտական պատրաստվածության ինտենսիվությունը
14:59
28 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության Հարավային ռազմական օկրուգի ՌՕՈՒ և ՀՕՊ հրամանատարության Էրեբունի ավիացիոն ռուսական ռազմակայանում ամփոփվել են 2014 թվականի մարտական պատրաստության արդյունքները, հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։

Չորրորդ սերնդի ժամանակակից թեթև ճակատային ՄիԳ-29 կործանիչների օդաչուների ընդհանուր թռիչքաժամը կազմել է ավելի քան 1000 ժամ, կատարվել է ավելի քան 80 թռիչքային հերթափոխ։ Ուղղաթիռային էսկադրիլիան ՀՌՕ օդանավակայաններում կատարել է ավելի քան 550 ժամի թռիչքներ, կատարվել է 190 մարտական թռիչք։ Կործանիչ–ավիացիոն և ուղղաթիռային էսկադրիլիայի թռիչքների 40 տոկոսը Մի-8, Մի-24 և Մի-35–ով կատարվել են գիշերային ժամանակ սահմանափակ տեսանելիության պայմաններում։

Մարտական ստորաբաժանումների համաձայնեցման ժամանակ օդաչուները թռիչքներ են կատարել եղանակային բարդ պայմաններում, ինչպես նաև օդային մարտ վարելիս բարդ և բարձր պիլոտաժի հնարքներ են մշակել։ Կատարվել է տարբեր բարդության ավելի քան 40 թռիչքամարտավարական վարժանք, այդ թվում` հիմնական մարտավարական վարժանքներ Կամհուդ և Ալագյազ բարձրլեռնային ուսումնավարժարաններում և համատեղ զորավարժություններ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի հետ։ Մշակվել է ավելի քան 500 ուսումնական օդային մարտ, օդային թիրախների գրոհների իմիտացիաներ, ինչպես անձնակազմերի ինքնուրույն պատրաստվածության, այնպես էլ օղակների կազմում։

«Նախորդ ուսումնական տարվա համեմատ ռուսական ռազմական ավիակայանի ստորաբաժանումների մարտական պատրաստության ինտենսիվությունն ավելացել է միջինը 20 տոկոսով։ Թռնում ենք զույգերով և օղակներով։ 2–րդ կարգի գործնականորեն ամբողջ ավիաանձնակազմը պատրաստ է զույգերով օդային մանևրող մարտերի։ Անհատական օդային մարտ կարող են վարել բոլոր օդաչուները»,– ասել է ավիացիոն միավորման հրամանատար Ալեքսանդր Պետրովը։

Հաջորդ տարի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում (կանցկացվեն Երևանի Ազատության հրապարակում) Էրեբունի ռազմակայանի МиГ-29–ի  ռուս օդաչուները զույգերով և համաժամանակյա թռիչքների օդային վարպետություն, ինչպես նաև բարձր պիլոտաժի բարդ հնարքներ կցուցադրեն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։