486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ռուսական ռազմակայանում ավարտվել է անձնակազմի պլանային փոխարինումը
12:28
27 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետությունում գտնվող ռուսական ռազմաբազայում ավարտվել է զորակոչով զինվորական ծառայություն անցնող անձնակազմի պլանային փոխարինումը, հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Փոխարինումից հետո նորակոչիկների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 2,5 հազար մարդ, ինչի արդյունքում չի փոխվել զորամիավորման զինծառայողների ընդհանուր թիվը։

«Տարբեր զորամասերից զինծառայողների ընտրության ժամանակ առաջնահերթություն է տրվել այն զինծառայողներին, ովքեր առաջին հերթին ցանկացել են ծառայել արտասահմանում` լեռնային բարդ կլիմայական պայմաններում։ Թեկնածուների ընտրության ժամանակ հիմնական չափանիշներից մեկը ֆիզիկական զարգացումն ու առողջությունն է եղել», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նորակոչիկները զորամաս հասնելուն պես անցնում են մեկուկես ամիս տևողությամբ  ադապտացիոն շրջան, որի ընթացքում ծանոթանում են զորամասի կյանքին, բնակության տարածքի ավանդույթներին, անցնում են բուժզննում և պրոֆեսիոնալ–հոգեբանական ընտրություն։

Կրկին ժամանած զինծառայողների առաջնային հետազոտության արդյունքում բացահայտվել է, որ երիտասարդ մասնագետների 23 տոկոսն ավարտել է բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություն, զորակոչիկների 5 տոկոսն ամուսնացած է, որոնցից 3 տոկոսը երեխաներ ունի։

Զորամիավորման հրամանատարի` հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով օգնական, վանահայր Անդրեյի (Վաց) և նոր ժամանած զինվորների ու սերժանտների հետ զրույցից հետո հայտնի դարձավ, որ նրանցից ավելի քան 90 տոկոսը հավատացյալ է, որոնցից 70 տոկոսը քրիստոնյա է։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: