481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում գտնվող ռուսական ռազմակայանում համալիր պարապմունքներ են անցկացվել
11:07
26 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ձմեռային ուսումնական ժամանակաշրջանի նախաշեմին Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանում համալիր պարապմունքներ են անցկացվել։

Երևանի և Գյումրու ռազմական կայազորներում միավորումների հրամանատարների ղեկավարությամբ անցկացված պարապմունքներին մասնակցել է անձնակազմի 100 տոկոսը և ավելի քան 100 միավոր ռազմական տեխնիկա, որն ապահովում է պարապմունքները, հաղորդում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։

Պարապմունքի նպատակն էր սովորեցնել նոր ժամանած զինծառայողներին անվտանգ հնարքների և դրված խնդիրների կատարման ձևեր, գործողություններ տուժածներին մինչբժշկական առաջին օգնություն ցուցաբերելիս, ինչպես նաև բարձրլեռնային և խիստ կլիմայի պայմաններում ուսման ձմեռային ժամանակահատվածին բնորոշ այլ միջադեպերի կանխարգելում։

Զորամասերի տարածքներում համալիր միջոցառումներ անցկացնելու համար կազմակերպվել է 10–ական հատուկ ուսումնական տեղ, որոնցից յուրաքանչյուրում զինծառայողներն ուսումնասիրում էին տեսությունը և գործնական մարզումներ կատարում։ Այդ տեղերում դիտարկվում էին մարտական պատրաստության պարապմունքների ժամանակ անվտանգության պահպանման հարցեր սպառազինության և ռազմական տեխնիկայով աշխատելու, պարեկային և ներքին ծառայություն իրականացնելու, նորոգման և տնտեսական աշխատանքներ կատարելու, առաջին բժշկական օգնության ցուցաբերելու, անձնակազմն ու տեխնիկան տեղափոխելու, բեռնելու և դուրս բերելու ժամանակ։

Հաշվի առնելով բարձրլեռնային տեղանքի առանձնահատկությունները` թվարկած ուսումնական տեղերին ավելանում են լեռներում տրանսպորտային միջոց վարելու վտանգավոր պայմաններում տեխնիկայով պարապմունքներ, իսկ ավիամիավորման օդաչուների համար կլիմայական պայմանների կտրուկ փոփոխության ոչ ստանդարտ իրավիճակներում։ Անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման համար անցկացվել են լրացուցիչ պարապմունքներ «Նավոդչիկ-2» նոր համակարգի զինծառայողների հետ «Գրանատ» և «Լեյեր» ժամանակակից ինքնաթիռների շարժիչների անվտանգ գործարկման, տարբեր տեսակի կատապուլտներից և ճիշտ գործարկելու վերաբերյալ։

Այս պարապմունքներին ռազմակայանների և ավագ ուսումնական խմբերի հրամանատարները մանեկենների և մակետների վրա ուսումնական պայթուցիկ նյութերի, զինամթերքի և կաղապարվածքների կիրառմամբ ցուցադրեցին այն իրական հետևանքները, որոնք կարող են լինել, եթե զինծառայողները չեն պահպանում անվտանգության պահանջները։

Անվտանգության այս պարապմունքներն անցկացվում են Հայաստանի Հանրապետության մոտոհրաձգային և ավիացիոն զորամասերում զինվորների կանոնավոր համալրումների ժամանակ, տարին երկու անգամ, ուսումնական ժամանակահատվածից առաջ, Պաշտպանության նախարարի` «Անվտանգության պահանջների խախտումների հետևանքով զինծառայողների զոհվելու և զինծառայության անվտանգ պայմանների ստեղծման և ապահովման լրացուցիչ քայլերի մասին» թիվ 280 հրամանին համապատասխան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: