487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-7
Եղանակը Երևանում
Հայ
Միջնորդները պետք է հասկանան, որ իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը Բաքուն է կրում. ՀՀ պաշտպանության նախկին նախարար
16:40
14 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Միջազգային միջնորդներն ու համաշխարհային հանրությունը պետք է հասկանան, որ ղարաբաղյան ուղղաթիռի ոչնչացման հետևանքով առաջացած իրավիճակի սրման պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Չորեքշաբթի ԼՂՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ ադրբեջանցի զինվորականները շփման գծում խփել են ղարաբաղյան ՄԻ–24 ուղղաթիռը, որն ուսումնամարզական թռիչք էր իրականացնում:

Հարությունյանի խոսքերով՝ հերթական անգամ իրավիճակի սրման պատասխանատվությունը  կրում է ադրբեջանական կողմը: «Շատ կարևոր է, որպեսզի դա հասկանան և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, և մնացած միջազգային կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են, որպեսզի այս տարածաշրջանում պատերազմը չվերսկսվի», - ասաց նա:

Նրա կարծիքով՝ սկզբում ադրբեջանցիները ծիծաղելի հայտարարություն արեցին այն մասին, որ հայ ուղղաթիռը գրոհում էր իրենց վրա, սակայն տեսագրության մեջ պարզ երևում է, որ արտաքին կախոցի վրա ոչ մի սպառազինություն չի եղել:

«Կադրերում ևս կարելի է տեսնել, որ ուղղաթիռը կրակ չի բացել: Այսինքն՝ սա կարելի է համարել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտում, որը հանգեցրեց ողբերգական հետևանքների և սրման, քանի որ 1994 թ.-ից հետո հրադադարի ողջ պատմության ընթացքում թռչող սարքեր չեն խոցվել», - հայտարարեց Հարությունյանը:

Նա նաև ընդգծեց, որ տեսագրության մեջ պարզ երևում է, որ Լեռնային Ղարաբաղի ՌՕՈւ-ի ՄԻ-24 ուղղաթիռը թռիչք էր իրականացնում շփման գծի երկայնքով մեծ հեռավորության վրա՝ ղարաբաղյան տարածքում: «Ոչինչ պետք չէ ապացուցել, և այս փաստն ընդունել են ադրբեջանցիները», - ասաց Հարությունյանը:

«Ես նմանատիպ գործողությունները կարող եմ գնահատել որպես ադրբեջանական կողմի անպատասխանատու վերաբերմունք: Սա գիտակցված ոչնչացում էր: Եթե դա պատահականություն է, ապա Ադրբեջանը կարող էր ներողություն խնդրել», - ընդգծեց նա:

Հարությունյանը կարծում է, որ եթե միջազգային կառույցները ճնշում գործադրեին Ադրբեջանի վրա և հանդես գային նման գործողությունների անթույլատրելիության մասին հստակ հայտարարությամբ, ապա Ադրբեջանն ավելի պատասխանատու վարք կդրսևորեր:

Պատասխանելով այն հարցին, թե կհասցվի՞, արդյոք, պատասխան հարված Հայաստանի կողմից, պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ հայկական կողմը միշտ իրեն զուսպ է պահում: «Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանության նախարարներն ու երկու պետությունների քաղաքական ղեկավարությունը ևս իրենց պատասխանատում, զուսպ են պահում, սակայն միաժամանակ ես կարող եմ ասել, որ միշտ պատասխան միջոցներ են կիրառվում ագրեսիան չեզոքացնելու համար», - ասաց նա:

«Իմ կարծիքով՝ Հայաստանը կհետևի միջազգային հանրության արձագանքին, ադրբեջանական կողմին, և դրանից հետո նա որոշում կընդունի և արժանի պատասխան կտրվի, որպեսզի Ադրբեջանն իրեն անպատժելի չզգա», - ավելացրեց Հարությունյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: