478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+22
Եղանակը Երևանում
Հայ
Իրանը ռադիոլոկացիոն համակարգ է ներկայացրել, որը թիրախը հայտնաբերում է ավելի քան 2,5 հազար կմ հեռավորությունից
10:05
12 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իրանը երեքշաբթի ներկայացրել և հաջողությամբ փորձարկել է սեփական մշակման «Սեփեհր» («Երկինք») նոր ռադիոլոկացիոն համակարգը, որը կարողանում է տարբեր թիրախներ հայտնաբերել ավելի քան 2,5 հազար կմ հեռավորության վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

««Սեփեհր» ՌԼՀ-ի գործողության գոտին ընդգրկում է ավելի քան 2,5 հազար կմ տարածք, այն կարող է թիրախներ հայտնաբերել, որոնք օգտագործում են stealth-տեխնոլոգիաներ, ինչպես նաև ցածր, միջին և մեծ բարձրությունների անօդաչու միկրոսարքեր: Համակարգը կարող է հեշտությամբ հայտնաբերել և հետևել բալիստիկ, կիսաբալիստիկ (որոնք ղեկավարվում են որոշակի տարածքում) և թևավոր հրթիռներին», - հայտարարել է Հաթամ ալ-Անբիա ՀՕՊ բազայի հրամանատար, բրիգադի գեներալ Շաքրիքհ Շահրամը, ում խոսքերը մեջբերում է FarsNews գործակալությունը:

Նրա խոսքով՝ երեքշաբթի առավոտյան նոր ՌԼՀ-ն անցել է վերջին փորձարկումները, որոնք հաջող են ավարտվել:

Նախորդ տարի Իրանը ներկայացրել էր «Ասր» («Դարաշրջան») ծովային ՌԼՀ-ն, որը կարողանում է միաժամանակ հետևել մոտ 100 թիրախի, ինչպես նաև արգելափակում է ռադիոխանգարումները, որոնք օգտագործվում են ռադարների վրա ազդելու համար: Տեղեկացվում էր, որ «Ասրը» կարողանում է հայտնաբերել ինչպես օդային օբյեկտներ, որոնց թվում են նաև թևավոր հրթիռները, այնպես էլ` վերգետնյա թիրախներ, որոնց երկարությունը հասնում է չորս մետրի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: