478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+31
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները կքննարկեն մինչև 2020թ.-ը նախատեսված համագործակցությունը
09:54
11 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ մասնակից-երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա երեքշաբթի Մոսկվայում, պաշտպանության նախարարները կքննարկեն մինչև 2020 թ.-ը համագործակցության հայեցակարգը և օդատիեզերական պաշտպանության միասնական համակարգը, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից:

Նիստը կդառնա ԱՊՀ պաշտպանության նախարարների 67-րդ աշխատանքային հանդիպումը, որն ուղղված է փոխշահավետ ռազմական համագործակցության հետագա զարգացմանը:

«Նախատեսվում է ամփոփել ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի աշխատանքային մարմինների 2014 թ.-ի գործունեության արդյունքները և սահմանել ԱՊՀ ՊՆԽ-ի 2015 թ.-ի խնդիրները: Բացի այդ, ԱՊՀ մասնակից-պետությունների հակաօդային պաշտպանության միասնական համակարգի կատարելագործման համար կսահմանվեն 2015 թ.-ի համար նախատեսված այս համակարգի համատեղ միջոցառումները, ինչպես նաև ԱՊՀ օդատիեզերական պաշտպանության զարգացման հայեցակարգային մոտեցումները», - նշել են ՌԴ ՊՆ-ից:

ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստին կքննարկվի աշխարհատարածական տեղեկատվության փոխանակմանը վերաբերող հարցեր, որոնք բխում են ԱՊՀ մասնակից-պետությունների զինված ուժերի շահերից, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրավիճակի գնահատման վերաբերյալ հանձնարարականները, Օդերևութաբանական ծառայությունների համակարգող կոմիտեի մասին դրույթում նախատեսված փոփոխությունները և ինժեներական զորքերի համատեղ միջոցառումները:

«Պաշտպանության նախարարները կքննարկեն մինչև 2020 թ.-ը ռազմական համագործակցության հայեցակարգի նախագիծը», - ավելացրել են մամուլի ծառայությունից:

Բացի այդ, կներկայացվեն 1941-45 թթ. Հայրենական պատերազմի 70-րդ տարեդարձի տոնակատարության համատեղ նախապատրաստման առաջարկները:

Միջոցառմանը կմասնակցի ութ երկիր (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան), ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի, ԱՊՀ սահմանային զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության և Հրթիռա-հրետանային գիտությունների ռուսական ակադեմիայի ներկայացուցիչները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: