484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթը» մեկնարկել է ԱԻՆ-ի Ճգնաժամային կառավարման կենտրոն այցելությամբ
18:49
10 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթը» մեկնարկել է երկուշաբթի Դաշինքի անդամ-երկրների դեսպանատների ներկայացուցիչների կողմից ԱԻՆ-ի Ճգնաժամային կառավարման կենտրոն այցելությամբ:

Միջոցառումներն անցկացվում են Երևանում նոյեմբերի 10-14-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում (IPAP). Միջոցառման շրջանակում ՀՀ ԱԻ նախարարություն այցելեցին Դաշինքի երկրների դիվանագետները, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի և Լիտվայի դեսպանները, ռազմական կցորդներն ու ՆԱՏՕ-ի անդամ-երկրների այլ ներկայացուցիչներ:

«ՀՀ ԱԻՆ-ն ունի փոխգործակցության կոնկրետ ուղղություններ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակում, որոնցից մեկը ճգնաժամային կառավարումն է: Նրանք այցելեցին Ճգնաժամային կառավարման կենտրոն, քանի որ այն, այսպես կոչված, կապող օղակ է Դաշինքի հետ համագործակցության հարցում», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը:

Նրա խոսքերով՝ կենտրոնի գործունեության հիմքում ընկած են ճգնաժամային կառավարման այն հիմնական սկզբունքները, որոնք գոյություն ունեն աշխարհում, այդ թվում հաշվի առնված ՆԱՏՕ-ի երկրների փորձը:

«Դրա շնորհիվ մենք այսօր ստեղծել ենք տարածաշրջանի լավագույն Ճգնաժամային կառավարման կենտրոնը», - նշեց Գրիգորյանը:

Միջոցառման շրջանակում նոյեմբերի 11-ին կկազմակերպվի Կոսովոյում և Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների համար հեռուստակամուրջ, ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ այցելություն:

Նոյեմբերի 12-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունենա ՀՀ-ում հավատարմագրված ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների դեսպանների հանդիպումը ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Կկազմակերպվեն կլոր սեղաններ:

Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը հիմա կառուցվում է  Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (Individual Partnership Action Plan - IPAP) համաձայն, որը ստորագրվել է 2005 թ.-ի դեկտեմբերին:

IPAP-ում Հայաստանի մասնակցությունը նախատեսում է տարածաշրջանային անվտանգության շուրջ ՆԱՏՕ-ի հետ պարբերական խորհրդակցությունների անցկացում, այդ անվտանգության ռազմավարության մշակում, Հայաստանի ռազմական դոկտրինի մշակում, պաշտպանական և բյուջետային պլանավորման գործընթացի կատարելագործում և այլ հարցեր: Հայաստանը նաև մասնակցում է Կոսովում և Աֆղանստանում դաշինքի կողմից կազմակերպված խաղաղապահ առաքելություններին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։