485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՌՕ գումարտակային հրամանատարները Հայաստանի լեռներում կսովորեն մարտը կառավարել անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ
13:24
10 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանում, որը տեղակայված է  Հայաստանի Հանրապետությունում, նոր ուսումնական շրջանի նախապատրաստությունների շրջանակում Կամհուդ բարձրլեռնային ուսումնամարզական համալիրում մեկնարկել է գումարտակային օղակի հրամանատարական կազմի որակավորման բարձրացման փուլը:

Ուսումնական միջոցառումներին ավելի քան 400 հրամանատար է ներգրավվել, հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը:

Հրամանատարական կազմի հավաքների հիմնական նպատակը մասնագիտական-պաշտոնեական պատրաստվածության մակարդակի և անձնակազմի հետ մարզումներ անցկացնող սպաների մեթոդական վարպետության բարձրացումն է, ինչպես նաև` ժամանակակից անօդաչու ավիացիոն «Նավոդչիկ-2» համալիրի տեխնիկայի յուրացումը, որն օգտագործվում է հետախուզության և կրակային հարվածները կանոնավորելու նկատառումներով:

Տեսական պարապմունքների ընթացքում հրամանատարները կուսումնասիրեն բարձրլեռնային տեղանքում անձնակազմի վերապատրաստման և ուսուցման նոր մեթոդակարգը։ Պրակտիկայում կմշակեն ժամանակակից «Գրանատ», «Լեեր» և «Զաստավա» անօդաչու թռչող սարքերի կառավարման հմտությունները:

Անօդաչու թռչող սարքերի համալիրների դյուրակիր համակարգիչներ օգտագործելու միջոցով սպաները կմասնակցեն պայմանական հակառակորդի հայտնաբերման մարտավարական գործողություններին, ռազմական մեքենաների շարասյանն ուղեկցելու և պայմանական հակառակորդի հրազենային միջոցների ոչնչացման գործողություններին։

Հավաքների ավարտին կգնահատվեն մասնակիցների կրակային, շարային, մարտավարական, ֆիզիկական, հատուկ պատրաստվածության, մարտական մեքենաներ վարելու, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության, ղեկավար փաստաթղթերի իմացության հմտությունները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։