482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի խորհրդային և հայ հետախույզ Պետրոս Պետրոսյանի ինքնակենսագրությունը հասանելի է ռուսալեզու ընթերցողին
16:26
07 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Պատերազմի վետերանների և Հայաստանի զինված ուժերի կոմիտեի նախագահ, հայտնի հետախույզ, ճակատային զինվոր և հասարակական գործիչ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը ուրբաթ ներկայացրել է «Էջեր հետախույզի կյանքից» իր գրքի ռուսերեն թարգմանությունը, որում պատմել է 1949-2003 թթ.-ին անվտանգության մարմիններում իր ծառայության մասին:

Գիրքը հրատարակվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աջակցությամբ: Պետրոսյանի խոսքերով՝ հանդիպումներից մեկի ժամանակ ՀԿԵ գլխավոր քարտուղար Վիկտոր Ռեբեցն իր օժանդակությունն է առաջարկել ինքնակենսագրության ռուսերեն թարգմանության և հրատարակության գործում: Նա անհրաժեշտ հանձնարարականներ է տվել այս հարցում աջակցություն ցուցաբերելու համար:

Պետրոսյանը մեկնել է ճակատ 1941 թ.-ին` դպրոցն ավարտելուց հետո, իսկ 1949 թ.-ին սկսել է ծառայել անվտանգության մարմիններում, այն ժամանակ նա սովորել է ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Անվտանգության մարմիններում աշխատել է մինչև 2003 թ.-ը:

«304-րդ կործանիչ-հակատանկային դիվիզիոնի 76-րդ դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանը կռվել է Ուկրաինայում, ազատել է Սլավյանսկ քաղաքը: 61-րդ դիվիզիայի ողջ անձնակազմը, որտեղ նա ծառայել է, շնորհակալագիր է ստացել անձամբ Ստալինից, իսկ Պետրոս Պետրոսյանն արժանացել է «Կարմիր Աստղ» ռազմական շքանշանի», - գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց Հայաստանի վետերանների միության փոխնախագահ Միքայել Ստեփանյանը: Նրա խոսքերով՝ Պետրոսյանի անունը ոսկե տառերով գրված է անվտանգության մարմինների պատմության մեջ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Դարբինյանը Պետրոսյանին որակեց բացառիկ հետախույզ, ով մեծ հաջողությունների է հասել իր օպերատիվ աշխատանքում: «Գնդապետ Պետրոսյանն այսօր էլ շարքում է, նա Հայաստանի հետախուզության վետերանների միության հիմնադիրներից է, որը դեռ պաշտոնապես չի գործում», - ասաց Դարբինյանը:

«Հարավկովկասյան երկաթուղու» երիտասարդական խորհրդի ներկայացուցիչ Վահե Համբարձումյանի խոսքերով՝ ընկերությունը ցանկանում է, որպեսզի սերունդների միջև կապն անխզելի լինի: Նա նաև ավելացրեց, որ գնդապետ Պետրոս Պետրոսյանը ներկայացված է պարգևատրման լեգենդար խորհրդային հետախույզ Գևորգ Վարդանյանի անվան մեդալով, ով գրել է Պետրոսյանի գլխի նախաբանը:

Գրքում ներկայացված են էջեր Պետրոսյանի ռազմական, հետախուզական, դիվանագիտական և հասարակական գործունեությունից, նա հաջողությամբ առաջադրանքներ է կատարել ամերիկյան մայրցամաքում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում: Պետրոսյանը, ով կանգնած է նաև Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի հաստատման ակունքներում, գրքի շնորհանդեսի ժամանակ պատմեց պրոֆեսիոնալ գործունեության որոշ դրվագների, հայտնի հայերի՝ Գոհար Գասպարյանի, Հրաչյա Քոչարի, Սիլվա Կապուտիկյանի հետ հանդիպումների մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է Բեյրութում կազմակերպել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի համերգները:

Հետախույզը նաև կոչ արեց երիտասարդներին գնահատել հերոսությունները, մեծ հարգանքով վերաբերվել Հայրենական պատերազմի վետերաններին, որոնց շնորհիվ է հայ ժողովրդին հաջողվել խուսափել ևս մի ցեղասպանությունից:

Շնորհանդեսի ժամանակ գրքի հեղինակի, նրա գործունեության մասին պատմել են գրքի թարգմանիչ Ջուլիետտա Առուստամյանը, լրագրող և գրող Ելենա Շուվաևա-Պետրոսյանը, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ղարիբ Եղիազարյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: