485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ՀՌՕ ռազմական հետախույզները 30%–ով բարձրացրել են հատուկ պատրաստվածության մակարդակը
17:41
05 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռազմական հետախույզի օրը ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները տոնական ծրագիր են կազմակերպել Գյումրու զինվորական կայազորի ՌԴ ՊՆ դպրոցի աշակերտների և զինծառայողների ընտանիքների անդամների համար, հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։

Զորամասի հրապարակում ցուցադրվել են ռազմական տեխնիկայի և սպառազինության, լեռնային ալպինիստական հագուստի և հետախուզական ժամանակակից համազգեստի նմուշներ, ինչպես նաև` անօդաչու թռչող սարքեր։

Ցուցադրական ելույթների ընթացքում ռազմական հետախույզները մարտավարական մարտ, ձեռնամարտ ու դանակով մարտ են ցուցադրել պայմանական հակառակորդի հետ։ Միջոցառումներն ավարտվել են դպրոցականների համար ռազմականացված էստաֆետով և զինվորական շիլայի հյուրասիրությամբ։

Ուսուցման ամառային շրջանում ստուգողական աշխատանքի հանձնման արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միավորման հետախուզական ստորաբաժանումների պատրաստվածության ցուցանիշը բարձրացել է 30 տոկոսով ։ Զինծառայողները հաջողությամբ մշակել են հետախուզման կազմակերպման խնդիրներ ինտենսիվ պարապմունքների ընթացքում Փամբակ, Կահմուդ և Ալագյազ բերձրլեռնային ուսումնավարժարաններում, մասնակցել բազային և համատեղ մարտավարական զորավարժությունների Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողների հետ, որտեղ ցույց են տվել իրենց պրոֆեսիոնալիզմը հատուկ խնդիրների կատարման ժամանակ։

Ուսումնական ժամանակաշրջանի ընթացքում ռազմակայանի բոլոր հետախույզները յուրացրել են լեռնային պատրաստվածության դասընթացը ժայռոտ, անտառային և լեռնային արգելքների, ջրային և օդային փոխանցումների հաղթահարման նորմերի մշակմամբ, ինչպես նաև կատարել են վերելք ավելի քան 2700 մետր բարձրություն ունեցող Շեգյոլ լեռ։ Մարտավարական–հատուկ պատրաստության ընթացքում մշակվել են որոնման, թաքստոցի կազմակերպման և երկկողմ մարտ վարելու խնդիրներ անտառալեռնային տեղանքում դիպուկահար զույգերի կիրառմամբ։

Պրակտիկ պարապմունքների անցկացման ժամանակ ռազմական հետախույզներն օգտագործել են անօդաչու թռչող սարքեր, ինչը թույլ է տվել արդյունավետ որոշել պայմանական հակառակորդի գտնվելու վայրը` առցանց ռեժիմով կոորդինատներ փոխանցելով զորքերի կառավարման հրամանատարական կետ։ Ուսման ամառային ժամանակահատվածում անօդաչու թռչող տեխնիկան կատարել է ավելի քան 100 թռիչք և մշակել երկնքում առաջադրված երթուղով ավելի քան 1000 ժամ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։