486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Երևանն ունի տեսանյութ, որը հաստատում է Ինջիղուլյանի նկատմամբ կատարված բռնությունները
16:55
05 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պատկան մարմիններն ունեն տեսագրություն, որը հաստատում է շարքային Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ կատարված բռնությունները, Facebook սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Մենք հաստատում ենք վերջերս լրատվամիջոցներում տարածված լուրերն այն մասին, որ ՀՀ պատկան մարմինները լրացուցիչ տեղեկություններ են ձեռք բերել Հակոբ Ինջիղուլյանի գերեվարման, նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ցուցաբերման, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումների վերաբերյալ»,– գրել է Հովհաննիսյանը։

Ավելին, նրա խոսքով, առկա է համապատասխան տեսագրություն, որը լրացուցիչ հաստատում է ադրբեջանական քարոզչամեքենայի սին բնույթը: «Տեսագրությունն անմիջականորեն կապված է Ինջիղուլյանի նկատմամբ կատարված բռնությունների, դրանց միջոցով նրան իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ կատարելուն հարկադրելու հետ: Այն նաև բացահայտում է, թե իրականում ովքեր են իբր «իրենց հարազատների գերեզմաններին այցելած» ադրբեջանցի դիվերսանտները,– նշեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, տեսանյութը զանգվածային տարածման չի տրամադրվում` անձի վերաբերյալ զգայուն տեղեկատվության առկայության և էթիկական տեսանկյունից անթույլատրելիության պատճառով: Սակայն կարող է գաղտնիության պահպանման պայմանով ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական ներկայացուցչություններին:

Օգոստոսի 8–ին շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը ծառայության ժամանակ, չկողմնորոշվելով տեղանքում, հատել էր ղարաբաղա–ադրբեջանական սահմանը և հայտնվել հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում։ Ադրբեջանական հեռուստաալիքները երկու հարցազրույց էին ցուցադրել Ինջիղուլյանի մասնակցությամբ, որոնց ժամանակ նա կրում էր ադրբեջանական զինվորական համազգեստ, իսկ Կարմիր խաղի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները երկար ժամանակ չէին կարողանում հանդիպել Ինջիղուլյանի հետ։ Հայկական կողմն այս ամենը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է համարում։ Ավելի ուշ Ինջիղուլյանը փոխանցվել է երրորդ կողմին։ Հոկտեմբերի 2–ի գիշերն Ինջիղուլյանը վերադարձել է հայրենիք։

Արցախի պաշտպանական գերատեսչությունը հուլիսի 10–ին հայտարարություն էր տարածել, որ ադրբեջանական կողմը Քարվաճառի ուղղությամբ հետախուզական–դիվերսիոն գործողությունների հերթական փորձ է ձեռնարկել։ Հուլիսի 14–ին հայտարարվել էր, որ Արցախի ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումներն ավարտել են  ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման օպերացիան։ Օպերացիայի արդյունքում խմբի երկու անդամներ ձերբակալվել են, մեկը` ոչնչացվել։ Ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է քրեական գործ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: