484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի ուժերի և միջոցների մարզումներն են սկսվել Հայաստանում
12:47
21 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետությունում սկսվել են ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի ուժերի և միջոցների մարզումները։ Դրանց մասնակցում են Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի զենիթային և ավիացիոն ստորաբաժանումները և Հայաստանի Զինված ուժերը, հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։

«Հրամանատարային մարզումների ընթացքում մշակվում են պայմանական օդային հակառակորդների հայտնաբերման և ոչնչացման, Հանրապետությունում տեղակայված օդային սահմանների և ստորաբաժանումների պաշտպանելու և վթարված օդանավերին օգնության ցուցաբերման վերաբերյալ ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի կառույցների փոխազդեցության հարցեր»,– ասվում է հաղորդման մեջ։

Մոտ 30 թիրախի ոչնչացման ուսումնամարզական խնդիրների կատարման մարզմանը մասնակցում է մոտ 25 միավոր ավիացիոն տեխնիկա` МиГ-29, Су-25 կործանիչներ և Ми-24 и Ми-8 ուղղաթիռներ, զենիթային հրթիռային ստորաբաժանումների ավելի քան 100 միավոր հատուկ մարտական տեխնիկա, ինչպես նաև ավելի քան 500 զինծառայող։

«Թռչում ենք զույգերով և օղակներով։ Գործնականորեն օդաչուների ամբողջ անձնակազմը պատրաստ է զույգերով օդային մանևրող մարտեր վարելուն։ Բացի այդ, մանևրող մարտի են պատրաստ երկու օղակներ։ Բոլոր օդաչուներն ընդունակ են մենակ մարտ վարելու»,– ասել է Էրեբունի ռուսական ավիամիավորման գնդապետ Ալեքսանդր Պետրովը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։