480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ և Հայաստանի զինվորականները վարժանքների ընթացքում կանգնեցրել են սահմանը հատած պայմանական հակառակորդին
15:46
17 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի մարտավարական զորավարժությունների եզրափակիչ փուլն է անցկացվել ուրբաթ Ալագյազ բարձր լեռնային ուսումնավարժարանում` հրամանատար գնդապետ Անդրեյ Ռուզինսկու գլխավորությամբ, որի ընթացքում կանգնեցվել է պետական սահմանը հատած պայմանական հակառակորդը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։

Մեկ շաբաթվա ընթացքում մոտ 3 հազար զինծառայող և ավելի քան 500 միավոր մարտական և հատուկ տեխնիկա, այդ թվում` ՀՌՕ կործանիչ ավիացիա, տարբեր հատուկ խնդիրներ են կատարել Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ գեներալ–լեյտենանտ Ալեքսանդր Ռոմանչուկի ընդհանուր ղեկավարությամբ։

Զորավարժությունների ընթացքում, ռազմական օկրուգում անցկացվող միջոցառումների ծրագրին համապատասխան, կատարվել են հարձակողական, պաշտպանական գործողություններ ռուսական ռազմակայանի բոլոր ստորաբաժանումների կազմում, կատարվել են 30, 50 և 100 կիլոմետրանոց քայլերթի  հատված և դժվարանցանելի ժայռային և լեռնա-անտառային տեղանքով օդից գրոհի արտացոլմամբ և պայմանական հակառակորդի կողմից գերճշգրիտ զենքի կիրառմամբ։

Օդից ստորաբաժանման ռազմական գործողություններին օժանդակել է ՄիԳ-29 չորրորդ սերնդի կործանիչների ավիացիոն միավորումն` «Էրեբունի» ռազմակայանի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովի հրամանատարությամբ։

Հայաստանում առաջին անգամ անցկացվող զորավարժությունների ընթացքին հետևում էր համալիր հանձնաժողովը, որն անկողմնակալ կգնահատի ռուսական ռազմակայանի մարտական նախապատրաստումը բոլոր ցուցանիշներով արդյունքների ամփոփումից հետո։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։