486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսական զորքերը շարժվում են դեպի Հայաստանի «Ալագյազ» զորավարժարան
14:42
15 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի մարտավարական զորավարժությունների ընթացքում մեկնարկել է զորքերի տեղաշարժը դեպի Ալագյազ բարձրլեռնային ուսումնավարժարան, որը գտնվում է ծովի մակարդակից 2200 մետր բարձրության վրա, հաղորդում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։

Կատարելով 50-100 կմ տարածությունների քայլերթ` մոտոհրաձգային, տանկային, հրետանային և զենիթային ստորաբաժանումների հրամանատարներն օգտագործում են ԳԼՈՆԱՍՍ, GPS ժամանակակից համակարգեր և արբանյակային կապի միջոցներ։

ՀՌՕ ստորաբաժանումները մշակում են պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակմանը պատասխանելու վարժանքներ։ Հրամանատարական կետից զորքերի տեղաշարժի վերահսկողությունն իրականացվում է «Նավոդչիկ-2» անօդաչու թռչող սարքերի նորագույն համակարգերով։

Ալագյազ ուսումնավարժարան տեղափոխվելու համար օգտագործված է 500 միավոր ավտոմոբիլային, զրահատանկային և հատուկ տեխնիկա։ Նյութատեխնիկական ստորաբաժանումները զորքերի տեխնիկական պատրաստվածությանը հետևելու երթուղիներով կազմակերպել են վառելիքաքսանյութերով վերալիցքավորում, նորոգման շարժական ժամանակակից արվեստանոցներում նորոգում, վերականգնում և սպասարկում։

Ալագյազ բարձրլեռնային զորավարժարանում բացվել են շարժական դաշտային խոհանոցներ, որոնք կկերակրեն զինծառայողներին այնպես, ինչպես մշտական տեղակայման վայրերում` «շվեդական սեղանի» սկզբունքով։ Զինվորական հացթուխները ծրագրում են զորավարժությունների ընթացքում շարժական դաշտային հացաթխման գործարանում թխել մոտ 6 հազար տոննա հաց բարձրլեռնային տեղանքի համար նախատեսված հատուկ բաղադրատոմսով։ Դաշտային պայմաններում զինծառայողների հիգիենայի պահպանման համար կազմակերպվել է լոգարանային և լվացքի կոմբինատ անձնակազմի, համազգեստը լվանալու և փոխարինելու համար։

Հայաստանի Հանրապետությունում ՀՌՕ ռուսական ռազմակայանի զորավարժություններն անցկացվում են հոկտեմբերի 13-19–ը։ Վարժություններում ներգրավվել է մոտ 3 հազար զինծառայող և ավելի քան 500 միավոր մարտական և հատուկ տեխնիկա, այդ թվում` ՀՌՕ կործանիչ ավիացիան։ Զորքերի հրամանատարը գնդապետ Անդրեյ Ռուզինսկին է։ Ընդհանուր ղեկավարությունն իրականացնում է ՀՌՕ զորքերի հրամանատարի տեղակալ գեներալ լեյտենանտ Ալեքսանդր Ռոմանչուկը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: