486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երիտասարդության շրջանում բարձր ու վեհ գաղափարների, ազգային արժեքների կերտման հարցում կարևոր է ուսուցիչ-մանկավարժների, դասախոսների դերը
19:47
14 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուայի հրավերով այցելել է Հայաստանում Ֆրանսիական համալսարան, հանդիպել է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում նախարարը ուսանողներին և համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ուշադրությանն է ներկայացրել զինված ուժերում ընթացող բարեփոխումները, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները, հայկական բանակի զարգացման փուլերը:

Անդրադառնալով հասարակություն-բանակ համագործակցության կարևորությանը, պաշտպանական գերատեսչության ղեկավարն այդ համատեքստում առանձնահատուկ ընդգծել է բուհերի սերտ կապը բանակի հետ:

Շեշտելով, որ 2014 թվականը զինված ուժերում հռչակվել է որպես փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարի տարի, Սեյրան Օհանյանը նշել է, որ երիտասարդության շրջանում բարձր ու վեհ գաղափարների, ազգային արժեքների կերտման հարցում, անշուշտ, կարևոր է ուսուցիչ-մանկավարժների, դասախոսների դերը:

Սեյրան Օհանյանը պատասխանել է նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողներին և դասախոսներին հետաքրքրող հարցերին: Հանդիպման ավարտին Պաշտպանության նախարարը պատվոգրեր, գերատեսչական մեդալներ և արժեքավոր նվերներ է հանձնել համալսարանի մի շարք դասախոսների և ուսանողների:

Պաշտպանության նախարարը խրախուսել է նաև հանդիպմանը մասնակցող Ֆրանսիական համալսարանի երկու ուսանողների, ովքեր այժմ ժամկետային զինծառայողներ են: Զինծառայողներին շնորհվել է կարճաժամկետ արձակուրդ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։