487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը հայ խաղաղապահներ կուղարկի Լիբանան
14:26
01 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը 30 զինծառայողներից և մեկ սպայից բաղկացած խաղաղապահների դասակ կուղարկի Լիբանան: Հայաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված համապատասխան պայմանագիրը վավերացվել է չորեքշաբթի հայկական խորհրդարանում:

Իտալիան, որն իրականացնում է Լիբանանում ՄԱԿ-ի ուժերի ժամանակավոր համակազմի (UNIFIL) հրամանատարությունը, դիմել է Երևանին` խաղաղապահ առաքելությունում հայկական համակազմ ընդգրկելու առաջարկով:

«Հայկական համակազմը կընդգրկվի Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժերի իտալական ստորաբաժանման կազմում: Հայ խաղաղապահները, ամենայն հավանականությամբ, կիրականացնեն առաքելության կենտրոնակայանի անվտանգության ապահովման գործառույթը»,- խորհրդարանի նիստում հայտնեց Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը:
Ըստ նրա` Լիբանանում հայ խաղաղապահների մնալու ֆինանսավորումն իր վրա է վերցրել իտալական կողմը: Հայ խաղաղապահների կազմը կփոխվի յուրաքանչյուր կես տարին մեկ:

Նազարյանն ասաց նաև, որ համաձայնագրով ամրագրված է հայկական համակազմի կարգավիճակը, դրա կազմը, խնդիրներն ու լիազորությունները, մնալու ժամկետները, ֆինանսական և այլ հարցեր:
2012 թվականից Լիբանանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության կազմում ներկա է նաև հայ սպա:

Բացի այդ, Հայաստանն ավելի վաղ առաջարկ էր ստացել Մալիում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը մասնակցելու վերաբերյալ, սակայն այս փուլում որոշվել է բանակցություններ վարել միայն ռազմական դիտորդներ տրամադրելու մասին:

Ներկայում հայ խաղաղապահներն առաքելություն են իրականացնում Աֆղանստանում և Կոսովոյում:

Լիբանանի հայ համայնքը, որը հաշվառում է ավելի քան 100 հազար մարդ, աշխարհում ամենակազմակերպվածներից մեկն է համարվում: Երկրում գործում է Հայկազյան հայկական համալսարանը, ինչպես նաև դպրոցներ և քոլեջներ: Լիբանանի հայկական ԶԼՄ-ների շրջանում զգալի դեր են խաղում «Ազդակը» (ՀՅԴ պաշտոնական մարմինը), «Զարթոնքը» (Ռամկավար Ազատական կուսակցության լիբերալ դեմոկրատական կուսակցության թերթը) և «Արարատը» («Հնչակյան» սոցիալ-դեմոկրատական կուսակցության պարբերականը):

Հայ համայնքը Լիբանանի ներկա կառավարությունում երկու նախարարական պորտֆել ունի: Խորհրդարանում ներկայացված է վեց պատգամավոր: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։