478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԶՈւ-ի զենքն ու ռազմական տեխնիկան հմուտ ձեռքերում են. նախարար
16:35
16 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ԶՈւ-ի զենքն ու ռազմական տեխնիկան հմուտ ձեռքերում են, երեքշաբթի Երևանի պետական համալսարանում ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Չեմ կարծում, որ հակառակորդի գնած զենքի այդ քանակին հնարավոր է տիրապետել կարճ ժամանակահատվածում: Ինչ վերաբերում է մեր ունեցած զենքին և ռազմական տեխնիկային, ապա դրանք հմուտ ձեռքերում են: Մեր զինծառայողներն ամբողջովին տիրապետում են տեխնիկային և վարպետորեն օգտագործում այն», - ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ Հայաստանը կանոնավոր կերպով արդիականացնում է սպառազինությունն ու ռազմական տեխնիկան:

Պատասխանելով դասախոսներից մեկի այն հարցին, թե ինչու՞ հայկական կողմը չի ցուցադրում ձեռք բերված ժամանակակից զենքը, այն դեպքում, երբ Ադրբեջանը պարբերաբար դա անում է, նախարարն ընդգծեց, որ նա նման մոտեցումների կողմնակից չէ:

«Դա Ադրբեջանի վարած քաղաքականության մի մասն է, իսկ սպառազինության ցուցադրությամբ Բաքուն փորձում է ցույց տալ ադրբեջանական ԶՈւ-ի թվացյալ «հզորությունը»: Մինչդեռ այս տարվա հուլիս-օգոստոսին գրանցված սահմանային միջադեպերը հակառակը ցույց տվեցին, և ադրբեջանական կողմը սեփական ստի զոհը դարձավ», - ավելացրեց նախարարը:

Նրա խոսքով՝ այստեղ կարևորը ոչ թե քանակն է, այլ որակը, քանի որ ցանկացած տեխնիկա կառավարվում է մարդու կողմից:

Այս կապակցությամբ նախարարը հիշեցրեց, որ վերջերս հայ զինծառայողները հիանալի ելույթ ունեցան Ռուսաստանում անցկացված «Տանկային երկամարտում», որտեղ զբաղեցրին երկրորդ տեղը:

«Հզոր պետությունների մասնակցությամբ մրցումներում նման ցուցանիշներ գրանցելը նշանակում է զբաղեցնել ոչ թե երկրորդ, այլ առաջին տեղը», - ընդգծեց նա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: