480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ՌԴ ԱԴԾ-ի սահմանային վարչությունը պարգևատրել է հայ գյուղացիներին սահմանախախտին ձերբակալելու գործում օգնության համար
13:25
11 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչությունը պարգևատրել է հայ գյուղացիներին, որոնք օգնել են ռուս սահմանապահներին ձերբակալել պետական սահմանը խախտող անձին, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Սահմանային վարչության մամուլի քարտուղար Սերգեյ Գրեչինը:

Նրա խոսքերով՝միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին հայ-թուրքական սահմանին: «Արարատի մարզի բնակիչներ Ռաֆիկ Պետրոսյանը և Կարո Դավթյանը հայտնաբերել են սահմանախախտին Արաքս գետի ափին և ձերբակալմանն ուղղված միջոցառումներ են ձեռնարկել՝ կապ հաստատելով սահմանապահների հետ: Արձագանքման խումբն անմիջապես մեկնել է դեպքի վայր», - ասել է Գրեչինը:

Նրա խոսքերով՝ սահմանախախտը 1988 թ.-ին ծնված Աֆղանստանի քաղաքացի Ֆարիդ Եմամի Սաթարան է, ով չի հասցրել հասնել արգելապատնեշի ինժեներական կոնստրուկցիաներին:
Նա բացատրել է, որ ցանկացել է Իրանից տեղափոխվել Թուրքիա, որտեղ բնակվում է իր ընտանիքը: Ձերբակալվածին հանձնել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին, որոնք պարզում են միջադեպի հանգամանքները:

Այս րոպեներին Արարատ գյուղում երկու հայ գյուղացիներ պարգևատրվում են շնորհակալագրերով և արժեքավոր նվերներով` պետական սահմանի պաշտպանության գործում ակտիվ աջակցություն ցուցաբերելու համար:

«Տղաները, իսկապես, կեցցեն: Տեղի բնակիչները մշտապես նման աջակցություն են ցուցաբերում, և հենց դա է պատճառը, որը սահմանը հուսալիորեն պաշտպանված է», - ասել է Գրեչինը:

Իրանի (45 կմ)  և Թուրքիայի (330 կմ) հետ Հայաստանի պետական սահմանի պահպանությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ-ի Սահմանային վարչությունը: Հայաստանի ղեկավարությունը ռուս սահմանապահների գործունեությունը, ինչպես նաև ռուսական ռազմաբազայի առկայությունը հանրապետության ազգային անվտանգության կարևոր բաղկացուցիչն է համարում: Հայաստանում ռուս սահմանապահների գործունեության համար հիմք է ծառայում Հայաստանի տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին միջպետական պայմանագիրը, որը կնքվել է Երևանում 1992 թ.-ի սեպտեմբերի 30-ին:

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչությունը ներառում է չորս սահմանային ջոկատ՝ Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում: Հայաստանում ռուս սահմանապահների կեցությունը (մոտ 4,5 հազար սահմանապահ) հավասարապես ապահովվում է երկու պետությունների կառավարությունների կողմից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։