481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ՊՆ-ն, ԿԳՆ-ն և «Երկրապահ» միությունը կհամագործակցեն երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում
14:31
09 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երեխաների և երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացմանն ուղղված փոխըմբռնման հուշագիր են երեքշաբթի ստորագրել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «Երկրապահ» կամավորականների միության ղեկավար Մանվել Գրիգորյանը։

«Հայրենասիրությունն անհրաժեշտ է սերմանել դպրոցական նստարանից։ Վերջին տարիներին մենք դրա համար անհրաժեշտ բազա ենք ստեղծել»,– ասաց Օհանյանը ստորագրման արարողության ընթացքում։

Ըստ նրա` ռազմահայրենասիրական դաստիարակությամբ զբաղվում են ոչ միայն դպրոցներն ու պաշտպանական գերատեսչությունը, այլ նաև «Երկրապահ» կամավորականների միությունը։
«Նրանց գործունեությունը բավականին արդյունավետ է, մասնավորապես, շատ արդյունավետ են աշխատում պատանի «Երկրապահների» հետ»,– ընդգծեց Օհանյանը։

Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով` իր գլխավորած գերատեսչությունն արդեն մի քանի տարի պաշտպանության նախարարության հետ համատեղ իրականացնում է երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված ռազմավարական ծրագիր։

«Այս փաստաթղթով մենք շարունակում ենք մեր համագործակցությունը պաշտպանության նախարարության և այդ ոլորտում մեծ փորձ ունեցող «Երկրապահ» կամավորականների միության հետ։ Շատ ուրախ ենք, որ կարճ ժամանակում կարողացանք իրագործել նշված ծրագրերը»,– ընդգծեց Աշոտյանը։

Աշոտյանի խոսքով` ծրագիրն այնքան կարևոր է, որ դրա ֆինանսավորման կետն ընդգրկվել է 2015 թվականի բյուջեում։

«Երկրապահ» կամավորականների միության ղեկավար Մանվել Գրիգորյանը նշեց, որ հուշագիրը շատ կարևոր է, քանի որ կառավարության մակարդակով կիրականացվեն պետության ամրապնդմանն ուղղված քայլեր։

«Ռազմահայրենասիրական դաստիարակությունը պետք է ճիշտ օգտագործել։ Այդ դաստիարակության միջոցով կարելի է ամրապնդել պետության հիմքերը»,– ասաց Գրիգորյանը։

«Երկրապահ» կամավորականների միությունը հիմնվել է 1993 թվականին։ Միության անդամներն ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել ղարաբաղյան պատերազմում։ Կազմակերպությունում գրանցված են ավելի քան 40 հազար անդամներ, Արցախյան գոյամարտում զոհված մոտ 7 հազար աշխարհազորայինների ազգանուններ ընդմիշտ «Երկրապահի» ցուցակներում են։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: