481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանացի բլոգերը լուսանկարներով պարզել է ԻՊ գրոհայինների ուսումնական ճամբարի դիրքը
17:30
25 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Բրիտանացի բլոգեր Էլիոթ Հիգինսը պարզել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուսումնական ճամբարի տեղակայման վայրը Google Earth, Flash Earth և Panoramio հասանելի ինտերնետ կայքերի միջոցով, երկուշաբթի գրում է Spiegel ամսագիրը` հղում անելով բլոգերի կայքին։

Բրիտանացի բլոգեր Հիգինսը, ով հայտնի է նաև Brown Moses կեղծանունով, կարողացել է պարզել, որ «Իսլամական պետության» գրոհայինների ուսումնական ճամբարներից մեկը գտնվում է Մոսուլ քաղաքում` կողմնորոշվելով Twitter–ի էջերում խմբավորման լուսանկարներով։

Լուսանկարների վրա երևում են գետով անցնող մի քանի կամուրջներ։ Google Earth և Flash Earth կայքերի օգնությամբ, որոնք տրամադրում են նաև տեղանքի արբանյակային լուսանկարներ, Հիգինսին հաջողվել է պարզել, որ դա Մոսուլ քաղաքը հատող Տիգրիս գետն է։

Նպատակին հասնելու վերջին միջոցը դարձել է Panoramio լուսանկարների փոխանակման կայքը, որով բլոգերը և պարզել է ճամբարի տեղակայման վայրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հիգինսի խոսքով` այդպիսով նա ցանկանում էր կոչ անել հնարավորին չափ մեծ թվով մարդկանց ինքնուրույն հետևել աշխարհում կատարվող իրադարձություններին` սեփական օրինակով ցույց տալով, որ դա իրականանալի է։

Էլիոթ Հիգինսը 2012 թվականին կազմակերպել էր իր գործունեության ֆինանսավորման դրամահավաքի նախագիծ։ Իսկ այդ գործունեության արդյունքները հրապարակվում են Bellingcat կայքում։ Նա ճանաչում է ձեռք բերել 2013 թվականին, երբ իր կայքում գրել է Սիրիայի հակամարտության ընթացքում զենքի մաքսանենգության և արգելված պայթուցիկ սարքերի կիրառման մասին ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: