486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը մասնակցում է Ղազախստանում անցկացվող ՀԱՊԿ ԱԱՀՈւ-ի «Փոխգործակցություն 2014» զորավարժություններին
17:08
19 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը մասնակցում է Ղազախստանում անցկացվող ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2014» զորավարժություններին, տեղեկացրին «Փոխգործակցություն 2014» զորավարժության միասնական մամուլի կենտրոնից:

Զորավարժություններն անցկացվում են Ղազախստանում օգոստոսի 18-22-ը «Սպասսկ» ուսումնավարժական կենտրոնում (Կարագանդայի մարզ): Զորավարժություններին մասնակցում են ՀԱՊԿ բոլոր 6 անդամ-պետությունների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Ռուսաստան և Տաջիկստան) զինվորական համակազմերը, որոնք կրում են ԱԱՀՈւ-ի միասնական համազգեստ, զորավարժություններին նաև մասնակցում են ՆԳՆ հատուկ նշանակության ուժերի, անվտանգության և ԱԻՆ-ի ուժերի ստորաբաժանումները, որոնք ներառվել են ԱԱՀՈՒ-ի կազմում: Զորավարժություններին ընդհանուր առմամբ մասնակցում է մոտ 3 հազար մարդ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի խոսքով՝ զորավարժությունների ընթացքում նախատեսվում է լուծել և մշակել մեծ թվով խնդիրներ, որոնք վերաբերում են ԱԱՀՈւ-ում ներառված տարատեսակ ուժերի կառավարման կազմակերպմանն ու ԱԱՀՈւ-ի ստանձնած գործառույթներին:

«ՀԱՊԿ քարտուղարությունը, ՀԱՊԿ միասնական շտաբը պաշտպանության նախարարությունների և այլ ուժային գերատեսչությունների հետ համատեղ մանրամասն կվերլուծեն զորավարժությունների արդյունքները և առաջարկներ կմշակեն ԱԱՀՈՒ-ի հետագա կատարելագործման համար: Այդ առաջարկները մենք կներկայացնենք Պաշտպանության նախարարների խորհրդին, Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովին», - ասել է Վալերի Սեմերիկովը:

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ում հավաքական անվտանգության հիմքը նրա Հավաքական ուժերն են, իսկ Հավաքական ուժերի հիմքը Արագ արձագանքման հավաքական ուժերն են:

«Մեր խնդիրն է ունենալ այնպիսի ռազմական ներուժ, այնպիսի ռազմական պատրաստվածություն, որպեսզի ոչ ոք ցանկություն չունենա ստուգել դրանց ամրությունը», - ընդգծել է Գլխավոր քարտուղարի տեղակալը:

«Փոխգործակցություն 2014» զորավարժության ընթացքում նախատեսվում է մշակել ԱԱՀՈՒ-ի կիրառման հարցեր, զենքի, տեխնիկայի, կապի միջոցների օգտագործմամբ գործնականում իրականացնել մարտավարական գործողություններ: «Փոխգործակցություն 2014» զորավարժության նպատակն է կատարելագործել ՀԱՊԿ ԱԱՀՈՒ-ի կառավարման մարմինների կարգավորվածությունը մարտական գործողությունների պատրաստման և զորքի կառավարման ժամանակ, այդ թվում նաև փոխգործակցության կազմակերպման և համակողմանի ապահովման տարածքում համակազմի տեղակայման դեպքում: Զորավարժության ընթացքում մշակվում են ՀԱՊԿ ԱԱՀՈՒ-ի զինվորական համակազմի ու հատուկ նշանակության ուժերի զորամիավորումների կիրառման հարցերը Հավաքական անվտանգության Կենտրոնական-ասիական շրջանում:

ՀԱՊԿ ԱԱՀՈՒ-ի «Փոխգործակցություն 2014» համատեղ զորավարժության անցկացման համար ռազմաքաղաքական և ռազմավարական մթնոլորտի հիմքում ընկած է ռազմական հակամարտության կանխման ՀԱՊԿ անդամ-պետությունների ձգտումը ինչպես կազմակերպության արտաքին սահմանների վրա, այնպես էլ պետությունների ներսում: Ուսումնական խնդիրների մշակման նպատակով Ղազախստանի տարածքում պայմանականորեն ստեղծվել են «Քարանիա» պետությունը, որը ներառված է ՀԱՊԿ-ի կազմում և «Իրտիշիա» պետությունը, որը սահմանակից է «Քարանիայի» հետ և վերապրել է սուր ներքաղաքական ճգնաժամ, որի պատճառ անջատողական շարժումն է եղել՝ ազգամիջյան հակասությունների սրման ֆոնին: «Քարանիան», Կազմակերպության կանոնադրության համաձայն, դիմել է ՀԱՊԿ-ին ռազմական օգնության տրամադրման խնդրանքով, և Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն՝ ՀԱՊԿ անդամ-պետությունները տրամադրում են նման օգնություն:

Նախնական փուլում «Փոխգործակցություն 2014» զորավարժության առանձնահատկությունն այն է, որ ԱԱՀՈւ-ի ստորաբաժանումները տեղափոխվում են ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով ՀԱՊԿ-ի Հավաքական ավիացիոն ուժերի կազմում (ըստ զորավարժության), զորավարժության առանձնահատկությունն է նաև Ղազախստանի և Ռուսաստանի ՀՕՈՒ-ի միասնական տարածաշրջանային համակարգի միջոցով ՀԱՊԿ ԱԱՀՈՒ-ի պաշտպանությանը վերաբերող գործնական խնդիրների կատարումը:

Զորավարժության գործնական փուլերում առաջին անգամ մշակվում են տեղեկատվական և հոգեբանական պայքարի կազմակերպման հարցերը, դրանց ներդրմանը վերաբերող խնդիրների գործնական կատարումը, ինչպես նաև սեփական տեղեկատվական համակարգերի կիբերանվտանգության ապահովումն ու հակառակորդի տեղեկատվական օբյեկտների վրա ծրագրային-տեխնիկական ազդեցությունը:

Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Ռուսաստանից և Տաջիկստանից զորավարժությանը մասնակցող հատուկ նշանակության ուժերի և զինվորական համակազմի, օպերատիվ խմբերի ընդհանուր թիվը կազմում է մոտ 3000 մարդ, մոտ 200 միավոր մարտական և հատուկ տեխնիկա, շուրջ 30 ինքնաթիռ և ուղղաթիռ:

Դրանց թվում են ՀԱՊԿ ԱԱՀՈՒ-ի կազմում ներառված Ռուսաստանի օդադեսանտային զորքերի դեսանտագրոհային բրիգադի, Ղազախստանի Աերոմոբիլային բրիգադի, Բելառուսի Հատուկ օպերացիաների ուժերի շարժական բրիգադի զինվորական ստորաբաժանումները, Ղրղըզստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները, Տաջիկստանի դեսանտագրոհային վաշտը:

Առաջին անգամ իրականացվել է զորավարժությունների դրվագների գործնական մշակում՝ ներգրավված բոլոր համակազմերի մասնակցությամբ: Հակառակորդի անօրինական զինված զորամիավորումների ուղղությամբ կրակ է բացել հրթիռային հրետանին «Գրադ» համազարկային սարքերից, հաուբից և տանկերից: Օդից կրակ են բացել Սու-25 տեսակի գրոհայիններն ու ՍՈւ-27 ճակատային ռմբակոծիչները: Ուղղաթիռներից իջել է Ղազախստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի և Տաջիկստանի դեսանտագրոհային ստորաբաժանումների դեսանտը: Միաժամանակ ՌԴ ՕԴԶ-ի 31-րդ դեսանտագրոհային բրիգադի ռուս դեսանտները, առաջ անցնելով զրահատեխնիկայով, արգելափակել են անօրինական զինված զորամիավորումների գործողություններն ու հակահարված են իրականացրել: Միաժամանակ նման զորավարժությունների ընթացքում առաջին անգամ հետախույզներն օգտագործել են մոտոդելտոպլաններ և կվադրոցիկլներ:

Զորավարժությունը ղեկավարում է Ղազախստանի Հանրապետության ԶՈՒ Ցամաքային զորերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մուրատ Մայկեևը, ԱԱՀՈՒ-ի հրամանատար է նշանակվել Ղազախստանի Աերոմոբիլային զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Դաուլետ Օսպանովը:

Զորավարժության մեկնարկի նախօրեին առաջին անգամ ԱԱՀՈՒ-ի հրամկազմի օպերատիվ հավաք և հրամանատարաշտաբային մարզում է անցկացվել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: