485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կմասնակցի Մոսկվայում անցկացվող «Սպասկայա բաշնյա» զինվորական միջազգային փառատոնին
14:50
14 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը կմասնակցի «Սպասկայա բաշնյա» զինվորական նվագախմբերի միջազգային փառատոնին, որը կանցկացվի այս տարվա օգոստոսի 30–ից սեպտեմբերի 7–ը Մոսկվայում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Սպասկայա բաշնյա» զինվորական–երաժշտական միջազգային փառատոնն անցկացվում է 2009 թվականից Մոսկվայի Կարմիր հրապարակում։ Գոյության հինգ տարիների ընթացքում այն դարձել է աշխարհում զինվորական երաժշտական և արտիստական վարպետության ամենահեղինակավոր և այցելվող փառատոներից մեկը` միջոցառմանն ընդհանուր առմամբ մասնակցել է 100 նվագախումբ 40 երկրից։

«Փառատոնին առաջին անգամ կմասնակցի Ռուսական բանակի Ա.Վ.Ալեքսանդրովի անվան երգի–պարի Կարմիր դրոշի կրկնակի դրոշակակիր ակադեմիական անսամբլը։ «Կարմիր բանակի» հայտնի նվագախմբի և երգչախմբի կատարմամբ փառատոնի հյուրերն ու մասնակիցները կլսեն Առաջին համաշխարհային պատերազմի հայտնի մեղեդիներ»,– ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Այս տարվա միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 1500 զինվորական երաժիշտներ և պետության ղեկավարների պատվո պահակի վաշտերի ստորաբաժանումների զինվորներ։ «Սպասյակա բաշնյա»–ի հիմնական ծրագրում ընդգրկված են Հայաստանից, Բուլղարիայից, Հունաստանից, Իռլանդիայից, Իտալիայից, Ղազախստանից, Չինաստանից, Մեքսիկայից, Ռուսաստանից, Թուրքիայից, Շվեյցարիայից ժամանած մասնակիցների ելույթները։

Բացի զինվորական նվագախմբերից, «Սպասկայա բաշնյա»–ում նախատեսված է ֆրանսիացի երգչուհի Միրեյ Մաթիեի ելույթը, ֆրանսիացի հայտնի ակրոբատ Լորենցոյի հնարքները ձիու վրա, ինչպես նաև Ձիավարության Կրեմլի դպրոցից և Նախագահական գնդի Ասպետական պատվո պահակախմբից մեկնարկելիք ձիարշավախաղի ցուցադրական ծրագիրը։

Ռուսական բանակի Ալեքսանդրովի անվան երգի–պարի ակադեմիական անսամբլը Ռուսաստանի խոշոր զինվորական գեղարվեստական կոլեկտիվ է։ Այն համերգներով եղել է ամբողջ Ռուսաստանով, հյուրախաղերի է մեկնել Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի ավելի քան 70 երկրներ։ Համույթի երկացանկն ընդգրկում է ավելի քան երկու հազար ստեղծագործություն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։