484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ախալքալաքում նոր ռազմակայան կկառուցվի
13:52
14 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան և Վրաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն Ախալքալաքում (Սամցխե-Ջավախք) պարկուճ են տեղադրել նախնական ռազմական պատրաստվածության կենտրոնի հիմքում, հինգշաբթի հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Արդեն ընթանում է ճաշարանի և շտաբի շինարարությունը:

«Սա պատմական որոշում է, որն ընդունել է Վրաստանի կառավարությունը: Այստեղ  խորհրդային բանակն է եղել, և այսօր այս վայրը նոր իմաստ է ձեռք բերում», - հայտարարել է Ալասանիան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով՝ ռազմակայանի կառուցումից հետո Ախալքալաքի շրջանի բնակչության կյանքը կակտիվանա, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը:

«Վրաստանի ազգային զարգացման և մեր շահերի համար շատ կարևոր է, որ հենց այստեղ նման կենտրոն գործի: Այն ուսումնական կենտրոն է: Այստեղ բոլորի, այդ թվում նաև տեղի բնակչության համար մեծ հնարավորություններ կստեղծվեն, քանի որ այս կենտրոնը սպասարկման կարիք կունենա, և հենց սպասարկման հարցերն ավելի կակտիվացնեն տեղի գյուղերի գյուղմթերքի գնումները...Վստահ եմ, որ այս կենտրոնը շատ կարևոր կլինի ինչպես զինվորականների, այնպես էլ տեղի բնակչության համար», - նշել է Ալասանիան:

Նախնական ռազմական պատրաստվածության կենտրոնի շինարարությունը կիրականացվի երկու փուլով:

Առաջին փուլի շրջանակում կկառուցվեն շտաբը, ճաշարանն ու զորանոցները, այն կավարտվի 2015թ.-ի վերջում: Երկրորդ փուլով նախատեսվում է մարզահամալիրի և սերժանտների ու սպաների համար հանրակացարանի, մանկապարտեզի և այլ շինությունների կառուցումը: Շինարարական աշխատանքները կավարտվեն 2019թ.-ին:

Ռազմակայանում, որը համալրված է լինելու ամենաբարձր չափանիշներով, Վրաստանի Զինված ուժերի նորակոչիկները նախնական ռազմական պատրաստվածություն կանցնեն, ինչից հետո կտեղափոխվեն տարբեր ստորաբաժանումներ: Շինարարությունն իրականացվում է ըստ պլանի՝ Զինված ուժերի ենթակառուցվածքային զարգացման նախագծի շրջանակում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։