484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն իր մշակումները կներկայացնի Ռուսաստանում մեկնարկած «ՕԲՈՐՈՆԷՔՍՊՈ 2014» ցուցահանդեսի շրջանակում
13:12
13 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կներկայացնի իր մշակումները «ՕԲՈՐՈՆԷՔՍՊՈ 2014» սպառազինությունների մասշտաբային միջազգային ցուցահանդեսում, որը տեղի կունենա օգոստոսի 13-17-ը Մոսկվայի մարզի Ժուկովսկ քաղաքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հայաստանից և Ռուսաստանից բացի, ցուցահանդեսային ծրագրին կմասնակցեն Ալժիրի, Բելառուսի, Գերմանիայի, Հնդկաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չեխիայի և Շվեյցարիայի պատվիրակությունները:

Ցուցահանդեսի ծրագիրը

Ցուցահանդեսի ծրագիրը բաղկացած է մի քանի թեմատիկ բաժնից` հրթիռային  և հրետանային համակարգեր և համալիրներ, հրաձիգներ և մերձամարտի միջոցներ, ՌՕՈՒ-ի և ՌԾՆ-ի սպառազինություն, ՀՕՊ սպառազինություն և տեխնիկա, հրթիռատիեզերական տեխնիկա, ինչպես նաև ցուցահանդեսային զենք:

Բացի այդ, ցուցահանդեսին մասնակցող ձեռնարկությունները նախատեսում են ցուցադրել զորքերի բոլոր տեսակի ռազմամթերքը, ավտոզրահատանկային տեխնիկան և սպառազինությունը, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները, անօդաչու թռչող սարքերն ու ռոբոտատեխնիկան:

Ցուցահանդեսին կներկայացվեն նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում կիրառվող նորարարական նյութերն ու տեխնոլոգիաները, շարժիչների արտադրության ոլորտի մշակումները, կապի տեխնոլոգիաները, օպտիկական համակարգերն ու զինծառայողների հանդերձանքը:

Գլխավոր ցուցանմուշները կդառնան С-400 համակարգի զենիթահրթիռային համակարգերը, որոնք առաջին անգամ են ցուցադրվելու, «Тор-М1» զենիթահրթիռային համալիրը, «Панцирь-С» զենիթահրթիռային թնդանոթային համալիրը, ինչպես նաև «Искандер-М» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը:

Մասնակիցները

Ցուցահանդեսին կմասնակցեն պաշտպանական արդյունաբերության ոլորտի առաջատար ռուսական ձեռնարկությունները, որոնց թվում են՝ Ռոստեխը, Միավորված ավիաշինական կորպորացիան, «Վերտոլյոտի Ռոսիի» ԲԲԸ-ն և Շարժիչաշինության միավորված կորպորացիան:

Բացի այդ, ցուցահանդեսին իրենց արտադրանքը կներկայացնեն «Ավիացիոն սարքավորումներ», «ՌՏ-Խիմկոմոպզիտ», «Շվաբե» ընկերությունները, «ՎՍՄՊՈ-ԱՎԻՍՄԱ կորպորացիան», «Ռադիոէլեկտրոնային տեխնոլոգիաներ» կոնցեռնը, «Ուրալվագոնզավոդ» ԳԱԿ-ը, «Ալմազ-Անտեյ» ՀՕՊ կոնցեռնը, «Սալյուտ»  ԳԱԿ ԴՊՄՁ-ն, «Կամազ»-ը, «Ավտովազ»-ը, «Վեգա» կոնցեռնը, «Ռոսէլեկտրոնիկա»-ն, «Գերճշգրիտ համալիրներ» ԳԱՄ-ը, «ՑՆԻԻՏՈՉՄԱՇ» ԴՊՄՁ-ն, «Կալաշնիկով» կոնցեռնը, ինչպես նաև «Սոզվեզդիե» կոնցեռնը:

Ծրագրի «մեխը»

Ցուցահանդեսի ինքնատիպ այցեքարտը կդառնա երեք ժամ տևողություն ունեցող «Ֆորսաժ» շոուն, որի ընթացքում կցուցադրվեն մարտական ինքնաթիռների և պիլոտաժային խմբերի ցուցադրական թռիչքները, ինչպես նաև ելույթ կունենան հայտնի մրցարշավորդներ:

Ըստ կազմակերպիչների՝ շոուն կզարդարեն ռեակտիվ ինքնաթիռների և «սուպերմեքենաների» բացառիկ մրցավազքերը: Շոուի ամենաարագ մասնակցի կոչման համար կպայքարեն ՄիԳ-29 և Սու-30 կործանիչները, Յակ-54 և L-39 ուսումնամարզական ինքնաթիռները, ինչպես նաև Ferrari, Bugatti, Lamborghini, Aston Martin «սուպերմեքենաները» և այլն:

Բացի այդ, ցուցահանդեսի հյուրերը կարող են դիտել «Անպարտելիներն ու լեգենդարները» ռազմահայրենասիրական ծրագրի մասնագիտացված ցուցադրությունը:

Հատուկ կառուցված հրաձգարանում ստեղծվել է արհեստական խոչընդոտներով և ուղանցումներով վազքուղիների համակարգ, որը թույլ է տալիս ցուցադրել ռուսական բանակի անվային և թրթուրավոր տեխնիկայի երթևեկության որակները:

Պատժամիջոցները խոչընդոտ չեն

ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունում համոզված են, որ Ռուսաստանի դեմ ներդրված Արևմուտքի պատժամիջոցները չեն խանգարի անցկացնել «Օբորոնէքսպո 2014» ցուցահանդեսի բոլոր նախատեսված միջոցառումները: Այս մասին ցուցահանդեսի նախօրեին տեղեկացրել է ծառայության փոխտնօրեն Կոնստանտին Բիրյուլինը:

«Ռազմատեխնիկական համագործակցության համար ցանկացած միջոցառում կարևոր է: Նման հարթակում միշտ կարելի է ցուցադրել, թե ինչ է անում մեր արդյունաբերությունը` անկախ ինչ–ինչ պատժամիջոցներից», - ասաց Բիրյուլինը:

Նա նաև հույս հայտեց, որ հաջորդ ցուցահանդեսի ժամանակ մասնակիցների թիվը չի նվազի, իսկ այս ցուցահանդեսի հետ կապված բոլոր ծրագրերը կիրագործվեն:-0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: