481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում նշվում է Ռուսաստանի ՌՕՈւ-ի օրը
14:04
12 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում գտնվող Հարավային ռազմական օկրուգի ռուսական ավիացիոն ռազմական բազայում հանդիսավորությամբ նշվում է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի կազմավորման 102-րդ տարեդարձը, հաղորդում է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը:

Միջոցառման սկզբում հանդիսավոր կերպով դուրս կհանվի զորամասի զինանշանն ու կմեկնարկի հավաքը, որին կմասնակցեն ՀՌՕ-ի ռուսական ռազմակայանի հրամանատարությունը, զորամիավորման զինծառայողները, նրանց ընտանիքի անդամներն ու հյուրեր:

Տոնական ցուցադրական ելույթով հանդես կգան ՀՀ հետախուզական ստորաբաժանման զինծառայողներն ու գեղարվեստական համույթները: Իսկ օդաչուները Երևանի երկնքում կցուցադրեն իրենց վարպետությունը ՄիԳ-29 գերձայնային ճակատային կործանիչներով՝ ցածր բարձրության վրա բարձր պիլոտաժային հնարքներ ներկայացնելով:

«Նայելով Ռուսաստանի ՌՕՈւ-ի վերջին սերնդի գերձայնային կործանիչներին՝ դժվար է պատկերացնել, որ ավիացիան իր ուղին սկսել է ֆաներայից պատրաստված տձև ինքնաթիռներից: Մեր ժամանակներում ավիացիան երկրի պաշտպանվածության կարևորագույն բաղադրիչներից է», - ասաց ռազմակայանի հրամանատարի անձնակազմի հետ աշխատանքի գծով տեղակալ, գնդապետ Պավել Օլեկսյուկը:

Այժմ ավիացիոն զորամիավորման օդաչուները կատարելագործում են թռիչքային և ցամաքային վարժանքները ցերեկային և գիշերային ժամերին: Ուսման ամառային շրջանի մեկնարկից հետո յուրաքանչյուր օդաչու օդում անցկացրել է միջինը մոտ 70 ժամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն 20 տոկոսով աճել է: Հինգ անգամ ավելացել է ուսումնամարտական թռիչքների քանակը՝ «Կախմուդ» և «Ալագյազ» ուսումնամարզական համալիրներում մարտավարական և հատուկ զորավարժությունների ապահովման նպատակով:

Մինչև տարեվերջ Հայաստանում գտնվող ՀՌՕ-ի ռուսական ավիացիայի ռազմակայան կբերվեն բանակային ավիացիայի նոր ժամանակակից թռիչքային ապարատներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: