478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ԶՈՒ–ն իր մարտունակությամբ և մարտական ոգով գերազանցում է ադրբեջանական բանակին. նախարար
14:44
06 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական զինված ուժերն իրենց մարտունակությամբ, պատրաստվածությամբ և մարտական ոգով գերազանցում են ադրբեջանական բանակին և պատրաստ են «տեղը դնել» հակառակորդին, հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Ըստ նրա, թեև ադրբեջանական բանակն այժմ մեծ թվով սպառազինություն է ձեռք բերում, այդ թվում` նաև ժամանակակից, պետք է հասկանալ, որ ցանկացած սպառազինություն պետք է սովորել օգտագորել, իսկ դրա համար պրոֆեսիոնալներ են պետք։

 «Այսօրվա փորձը ցույց տվեց, որ ոչ միայն սպառազինություն  ամբողջովին յուրացված չէ, այլ նաև (Ադրբեջանի հետ) հարևան երկրներում պատրաստված հատուկ նշանակության ջոկատները, որոնք հիմնականում մասնակցում են հետախուզական–դիվերսիոն գործողությունների, իրենց մահկանացուն են կնքում հայկական զորքերի մարտական դիրքերում»,– չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Օհանյանը։
 
Նա նշեց, որ շփման գծում վերջին իրադարձությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանի ղեկավարությունը դարձել է սեփական ստի գերին` մշտապես խեղաթյուրելով իրականությունը, որպես հզոր և անպարտելի ներկայացնելով սեփական բանակը սեփական ժողովրդի աչքերում, և, արդյունքում, հայտնվում է փակուղում։

 «Հակառակորդը, խախտելով միջազգային պարտավորությունները, փորձում է ապատեղեկացնել ոչ միայն միջազգային հանրությանը, այլ նաև սեփական հասարակությանը` զանազան ապատեղեկատվություն տարածելով և հայ ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանելով։ Ադրբեջանը չի գնահատում իր զինվորների կյանքը, և նրանց մահվան, ինչպես նաև հայ զինվորների մահվան մեղքն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճի վրա է»,– ավելացրեց Օհանյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսի 29–ին Աստանայում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր են ստորացրել։ Այդ նիստի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում հայտարարել էր, որ Երևանը մտադիր է մինչև հունիսի 15-ը միանալ Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագրին։ Սակայն համապատասխան փաստաթղթերը դեռ չեն ստորագրվել:

-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: