478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+37
Եղանակը Երևանում
Հայ
Վիեննայում ավելի քան 7 հազար լրտես է ապրում. ԶԼՄ
19:26
01 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպությունների ու դեսպանությունների ավելի քան 7 հազար աշխատակիցները կապ ունեն հատուկ ծառայությունների հետ, գրում է Profil ամսագիրը` հղում անելով լրագրող Էմիլ Բոբիի գրքին։

Բոբին մասնագիտացել է լրագրողական հետաքննությունների գործում։ Իր նոր գրքում, որը նա «Ստվերների քաղաք» է վերնագրել, լրագրողը փորձում է ցույց տալ, որ Վիեննան միջազգային լրտեսական մայրաքաղաք» է դարձել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նա պնդում է, որ օտարերկրյա գաղտնի գործակալները երևելի պաշտոններ են զբաղեցնում Վիեննայում տեղակայված դեսպանություններում, միջազգային կազմակերպություններում և կորպորացիաներում։ Սակայն իրավապահ մարմիններն այս հարցում ոչ մի քայլ չեն ձեռնարկում, քանի որ տեղական օրենքներով լրտեսությունը պատժելի է համարվում, եթե ուղղված է Ավստրիայի դեմ։ Նրա հետ համաձայնում է հետախուզության գծով մասնագետ ավստրիացի Զիգֆրիդ Բիերը, նա ավելացնում է, որ Վիեննայում աշխատող մեկուկես տասնյակ դիվանագետների գրեթե կեսը կապ ունի հատուկ ծառայությունների հետ։

Լրագրողը հաստատում է, որ հատուկ ծառայությունները հավաքագրում են նախկին ոստիկաններին, քաղաքական գործիչներին, կաբարեի արտիստներին, անգամ` հոգեվերլուծողներին։ Բոբիի կարծիքով` Վիեննայում հետախուզությունը «որպես մասնավոր հատված է» գործում։

«Լրտեսները սիրում են գործուղվել Վիեննա բարձր կենսամակարդակի և աշխարհագրական դիրքի համար։ Շատերը նույնիսկ վերադառնում են պաշտոնաթողությունից հետո»,– գրում է Բոբին։

Նա նշում է, որ Վիեննան «լրտեսական կենտրոն» է դարձել դեռ 19–րդ դարում, երբ քաղաքը դեռ Ավստրո–հունգարական կայսրության մայրաքաղաքն էր։ «20-րդ դարի սկզբին այդ պետության փլուզումից հետո և դրան հաջորդած իրադարձություններից հետո Վիեննայի լրտեսական մայրաքաղաքի կարգավիճակը միայն ամրապնդվեց»,– գրում է Բոբին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: