486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ ՀՕՊ վարժանքները կանցկացվեն 2015թ. աշնանը Աստրախանի մարզում
10:45
30 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ԱՊՀ մասնակից երկրների Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միասնական համակարգի ուժերի համատեղ վարժանքները կանցկացվեն 2015թ. սեպտեմբերին Աստրախանի մարզում, Վլադիվոստոկում լրագրողներին հայտնեց ԱՊՀ մասնակից երկրների Պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ հարցերով համակարգող կոմիտեի նիստի ղեկավար, գեներալ լեյտենանտ Պավել Կուրաչենկոն։

ԱՊՀ մասնակից երկրների Պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ հարցերով համակարգող կոմիտեի նիստը տեղի ունեցավ չորեքշաբթի  Վլադիվոստոկում։ Նախորդ նիստը տեղի էր ունեցել ապրիլին Երևանում։

«Նիստի ընթացքում քննարկվել է ավելի քան 12 հարց, այդ թվում` 2015թ. միջոցառումները։ Հիմնական միջոցառումները կլինեն համատեղ վարժանքները մարտական կրակով Արխանգելսկի մարզի «Աշուլուկ» հրաձգարանում։ Նման լայնածավալ միջոցառումներն անցկացվում են երկու տարին մեկ անգամ», - ասաց Կուրաչենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքերով` մասնակիցները քննարկել են նաև ՀՕՊ միջոցառումների անցկացման և բազային գիտական կազմակերպման հարցեր, այս տարի նման հարց է օդա-տիեզերական պաշպանության Կենտրոնական գիտա-հետազոտական ինստիտուտը։ Քննարկվել են նաև ԱՊՀ ՀՕՊ միասնական համակարգի համար զինվորական կադրերի պատրաստումը, բազային կազմակերպություն է ընտրվել Տվերի Ժուկովի անվան օդա-տիեզերական պաշտպանության ակադեմիան։

ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգը ստեղծվել է 1995 թվականի փետրվարի 10–ին Ալմա Աթայում համագործակցության տասը երկրների կողմից ստորագրած համաձայնագրի հիման վրա։ Դրա կազմում են` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Ուկրաինան։ Համաձայնագրի գործողության ժամկետն անսահմանափակ է, այն բաց է ԱՊՀ անդամ պետությունների օդային տարածքի պահպանության հայեցակարգի և ՀՕՊ Միավորված համակարգի ուժերի և միջոցների փոխգործակցության ծրագրի դրույթները կիսող այլ երկրների անդամակցության համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: