484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայ մասնագետները որպես դիտորդներ հրավիրվել են Կենտրոնական Ասիայում անցկացվող ՀԱՊԿ զորավարժություններին
11:28
17 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանն ու ՀԱՊԿ մյուս անդամ-երկրները հինգշաբթի կմասնակցեն ուսումնական օպերացիային, որի ընթացքում նրանք Կենտրոնական Ասիայում «կվնասազերծեն» միջազգային ծայրահեղական խմբավորումների, լրագրողներին է տեղեկացրել Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի օգնական, գնդապետ Յարոսլավ Ռոշչուպկինը:

Այս օպերացիան «Սահման 2014» մասշտաբային զորավարժությունների մի մասն է, որոնք մեկնարկել են երկուշաբթի ՀԱՊԿ-ի հովանու ներքո: Որպես դիտորդներ զորավարժություններին հրավիրվել են Հայաստանի և Բելառուսի մասնագետները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ըստ զորավարժությունների պլանի՝ մարզերից մեկում հետախույզները բացահայտել են միջազգային ծայրահեղական կազմակերպությունների ակտիվ գործունեությունը, որոնք փորձում են վախեցնել և հավաքագրել տեղի բնակչությանը, կազմակերպել բազային ճամբարներ, ռազմամթերքի, զենքի և թմրանյութերի պահեստներ: Հրամանատարությունը որոշել է անօրինական խմբավորումների արգելափակման և ոչնչացման համատեղ օպերացիա իրականացնել՝ հրետանու և բանակային ավիացիայի կիրառմամբ», - ասել է Ռոշչուպկինը:

Նրա խոսքով՝ Կենտրոնական Ասիայի գործընկերները խանդավառությամբ են ընդունել այս գաղափարը, քանի որ տարածաշրջանում արդեն երկար տարիներ է` իրավիճակը լարված է և անվտանգության ցածր մակարդակում է գտնվում: «Այս զորավարժությունը մեր զինծառայողների համար, առաջին հերթին, անգնահատելի փորձ է: Մեր երկիրը վերջին հինգ տարվա ընթացքում մշտապես տարբեր մարտահրավերների և սպառնալիքների է բախվում, որոնք շատ են բարդացնում տարածաշրջանում տիրող իրավիճակը», - Ռոշչուպկինը մեջբերում է Ղրղըզստանի պաշտպանության նախարարի օգնական, գնդապետ Ալեքսանդր Կիմի խոսքը:

«Սահման 2014» զորավարժությունները կավարտվեն ուրբաթ:

Հավաքական անվտանգության պայմանագիրը ստորագրվել է 1992 թ.-ի մայիսի 15-ին Տաշքենդում Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից: Հետագայում այդ պայմանագրին են միացել Ադրբեջանը, Վրաստանն ու Բելառուսը: ՀԱՊԿ-ի գործունեության հիմնական ուղղություններից են քաղաքական համագործակցության համակողմանի զարգացումը, ռազմական բաղադրիչի զարգացումն ու կատարելագործումը, միջազգային ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը, թմրանյութերի, զենքի ապօրինի շրջանառությանն ու այլ սպառնալիքներին հակազդելը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։