481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ռուս հետախույզները պատրաստման նոր մեթոդիկա են յուրացնում
10:41
17 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հետախուզական ստորաբաժանումների ավելի քան 300 զինծառայող դաշտային պարապմունքներ է իրականացնում Հայաստանում ռուսական ռազմակայանի «Կախմուդ» ուսումնավարժական համալիրում, հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Երկշաբաթյա նախապատրաստական վարժանքներն անցնելու են «Փամբակ» ուսումնական համալիրում լեռնային և ալպինիստական պարապմունքների դաշնային մեկամսյա հատուկ վարժանքների նախաշեմին:

Պարապմունքների ժամանակ երիտասարդ մասնագետները կսովորեն մարտավարական, ինժեներական, լեռնային մարտերի հիմունքները, կծանոթանան ականապայթյունային գործին և էքստրեմալ պայմաններում վարելու հմտություններին լեռնային-ժայռոտ տեղանքում ծովի մակերևույթից 1500 մետր բարձրության վրա զրոյից բարձր 45 աստիճանի պայմաններում:

«Մեծ ուշադրություն է դարձվելու ժամանակակից ռադիոտեխնիկական, «Նավոդչիկ-2», «Զաստավա» անօդաչու թռչող սարքերի և ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգով գործող «Ստրելեց» կապի համալիրների ուսումնասիրման հարցերին հարթավայրերում, լեռներում, քաղաքում որոնողահետախուզական գործողություններ իրականացնելու ժամանակ և պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման հակազդելու գործողությունների մշակման և օրվա տարբեր ժամերին նրանց անձայն ոչնչացման ժամանակ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Հետախույզներին հիմնական կանոնների հետ ծանոթացնելուց բացի, զինծառայողներն արագընթաց հրաձգության հատուկ դասընթաց կանցնեն: Այդ դասընթացների շրջանակում ռուս մասնագետները կսովորեն կրակել Կալաշնիկով տիպի ավտոմատից, պահել զենքը երկու ձեռքերի դաստակների օգնությամբ, նշան բռնել, լիցքավորել և փոխել փամփշտակալն առաջին կրակոցն արագ կատարելու համար: Մարտի դաշտում շարժվելիս զինվորներն ու սերժանտները կուսումնասիրեն գաղտնի տեղափոխության, շարժման ժամանակ կրակելու, հրաձգության դիրքի փոփոխությամբ շրջանակային կրակի և խմբակային թիրախներով կրակի տեղափոխման հիմունքները: 

ՀՌՕ-ի ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների նախապատրաստական դասընթացների ավարտին «Փամբակ» ուսումնավարժական լեռնային համալիր դուրս գալուց առաջ ողջ անձնակազմը ձեռնամարտի և դանակով մարտերի մարզումներ կանցնի, զինծառայողները կսովորեն հաղթահարել զառիթափ տեղանքի ժայռոտ հատվածները՝ օգտագործելով ալպինիստական համալիրներ, սառցատապարներ, ալպինիստական հատուկ սարքեր, կարճափող հրացաններ և պարաններ:-0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները: