486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում ամփոփվել են «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագրով բարեգործական ծրագրի արդյունքները
19:24
15 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում ամփոփվել են «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագրով բարեգործական ծրագրի արդյունքները:

Միջոցառման ընթացքում, որն անցավ ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոսի Կճոյանի նախագահությամբ և  պաշտպանության նախախար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ, գումարային աջակցությունը ստացավ վերջին խումբը՝ Երևանի Կենտրոն համայնքի 24 ընտանիք:

«Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը մեկնարկել էր դեռ ամիսներ առաջ: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ ԱՀԹ երիտասարդական միությունները Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ փետրվարի 15-ին տոնական միջոցառումների ու զորամասեր այցելությունների հետ մեկտեղ կազմակերպել էին բարեգործական ճաշկերույթ, որի ժամանակ հանգանակվել էր 50 միլիոն դրամ (մոտ 123 հազար դոլար):

Հանգանակված գումարը փոխանցվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիակալան բաժնի հաշվեհամարին և Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ բաշխվեց 2004-ից առ այսօր Արարատյան Հայրապետական թեմից ՀՀ սահմաններում զոհված զինվորների, առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինվորների ու այդ պահին ՀՀ զինված ուժերում երկու և ավելի զինծառայողներ ունեցող ընտանիքներին:

Միջոցառման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը, շնորհակալություն հայտնելով Նավասարդ Սրբազանին և թեմի երիտասարդներին` հայոց բանակին զորավիգ լինելու համար, հույս հայտնեց, որ նախաձեռնությունը օրինակ կլինի մեր մյուս մարզերի ու համայնքների համար:

Նավասարդ Սրբազանն իր հերթին վստահություն հայտնեց, որ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ այս ծրագիրը պիտի շարունակական լինի: «Քիչ առաջ խորհրդակցում էինք պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Նա առաջարկեց, որ ծրագիրը կարելի է զարգացնել՝ աջակցելով վիրավորված զինվորներին: Կարծում ենք, որ նման շարունակականությունը, հիրավի, պիտի օգտակար լինի մեր բանակին», - ասել է նա:

Օգնությունը տրամադրվեց ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական վարչության տրամադրած ցուցակով: Ընդհանուր թվով ծրագրում ներառված էր 302 ընտանիք:

Զոհված զինվորների ընտանիքներին տրամադրվեց 350 000-ական (մոտ 860 դոլար), առաջին կարգի հաշմանդամներին՝ 200 000-ական (մոտ 491 դոլար), երեք զինծառայող ունեցող ընտանիքներին՝ 180 000-ական (մոտ 411 դոլար), իսկ երկու զինծառայող ունեցող ընտանիքներին՝ 100 000-ական դրամ (մոտ 245 դոլար):-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: