480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը դիվերսիոն-հետախուզական գործունեության մեջ հանցավոր խմբավորումներ է օգտագործում. Օհանյան
16:38
15 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի բանակային հրամանատարությունը դիվերսիոն-հետախուզական գործունեության մեջ հանցավոր խմբավորումներ է օգտագործում, երեքշաբթի հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Դիվերսիոն-հետախուզական գործունեության մեջ հակառակորդի բանակի հրամանատարությունն օգտագործում է նաև հանցավոր խմբավորումներ, որոնք ծանոթ ենք այդ տեղանքին... Ըստ օրենքի՝ նրանք հանցագործություն են կատարել», - լրագրողներին հայտարարեց Օհանյանը:

Ղարաբաղի պաշտպանության բանակը հուլիսի 10-ին հայտարարություն էր տարածել այն մասին, որ ադրբեջանական կողմը Քարվաճառի ուղղությամբ հետախուզական-դիվերսիոն գործողությունների հերթական փորձն է ձեռնարկել: Հուլիսի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ` Քարվաճառում ավարտվել է ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի վնասազերծմանն ուղղված ԼՂՀ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման օպերացիան, որի արդյունքում խմբի բոլոր անդամները ձերբակալվել են կամ ոչնչացվել Ղարաբաղի ուժերի կողմից:

Նախարարն ավելացրեց, որ ԼՂՀ-ի իրավապահ մարմինները փաստի առթիվ քրեական գործ են հարուցել, և դիվերսանտները պատասխան կտան ԼՂՀ-ի օրենքներին և միջազգային իրավունքի նորմերին համաձայն:

Նախարարը նաև մեկնաբանել է որոշ հայկական ԶԼՄ-ներում տեղը գտած հրապարակումները, որոնք պնդում են, թե ձերբակալված ադրբեջանցիները դիվերսանտներ չեն: «Թող եզրահանգումներ անեն պաշտպանության նախարարությունն ու համապատասխան փորձագետները: Քրեական գործի քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները», - ասաց Օհանյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս դիվերսանտները կարող էին հատել հայկական ուժերի պաշտպանական գիծը՝ Օհանյանը նշեց, որ Քարվաճառի շրջանի տարածքը լեռնային-անտառային տեղանք է, և այնտեղ բարդ է ամբողջովին փակել սահմանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։