+21
Եղանակը Երևանում
Հայ
ՆԱՏՕ–ում Լեռնային Ղարաբաղի պատճառով դաշինքի և ՀԱՊԿ–ի հակամարտություն չեն կանխատեսում
16:01
10 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/.  ՆԱՏՕ–ում չեն կարծում, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական օգնության մասին պայմանագրի ստորագրումը հետագայում կարող է ռազմական հակամարտության հանգեցնել դաշինքի և ՀԱՊԿ–ի միջև, որի անդամն է Հայաստանը, հայտարարեց ՆԱՏՕ–ի հասարակական դիվանագիտության բաժնի ներկայացուցիչ Դեսպինա Աֆենտուլին։

Ադրբեջանական և թուրքական ԶԼՄ–ները, հղում անելով պաշտոնական անձանց, հայտնում են, որ Թուրքիան և Ադրբեջանը մասշտաբային ռազմական համաձայնագիր են պատրաստում, որի համաձայն` կողմերը պարտավորվում են ռազմական օգնություն տրամադրել, եթե մի երկիրը դիմի մյուսին։

«Մենք չեն կարծում, որ նման բան կարող է լինել։ Մեզ հայտնի է, որ դուք (Հայաստանը) խնդիրներ ունեք Թուրքիայի հետ, նախկինում երկխոսության գործընթաց է եղել։ Մենք դրան սատարել ենք և շարունակում ենք սատարել»,– ասել է Աֆենտուլին Երևանում «Հայաստան–ՆԱՏՕ. նորագույն պատմություն» գրքի շնորհանդեսի ժամանակ։

Ըստ նրա` ՆԱՏՕ–ի անդամ երկրներն իրավունք ունեն ինքնուրույն որոշելու արտաքին քաղաքականության գերակայությունները։

«ՆԱՏՕ–ն 28 ինքնիշխան պետությունների միություն է, և եթե անդամ–պետությունների արտաքին քաղաքականության գերակայությունները չեն հակասում ՆԱՏՕ–ի հիմնարար արժեքներին, ապա որևէ խնդիր չկա»,– ասել է Աֆենտուլին։

Միաժամանակ դաշինքի ներկայացուցիչը զերծ մնաց պատասխանելուց այն հարցին, թե, արդյո՞ք, «ՆԱՏՕ–ի հիմնարար արժեքների մեջ» է Հայաստանի շրջափակումը Թուրքիայի կողմից և այդ հարցի կապումը ղարաբաղյան հակամարտության հետ։

Հայաստանի ԱԳՆ սպառազինության և միջազգային անվտանգության վերահսկողության դեպարտամենտի ղեկավար Սամվել Մկրտչյանը նշեց, որ ՆԱՏՕ–ն ռազմաքաղաքական միություն է, և պետք է ելնել այդ իրողությունից։ Նա ընդգծեց, որ, թեև Հայաստանը խնդիրներ ունի Թուրքիայի հետ, սակայն Թուրքիան, ինչպես դաշինքի մյուս բոլոր անդամները, հավանություն է տվել Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության ծրագրին։

Մկրտչյանն ավելացրեց նաև, որ դաշինքը կանոնավոր կերպով կոչ է անում իր անդամներին` նորմալ հարաբերություններ հաստատել հարևանների հետ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: