484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը ՀԱՊԿ-ի տեսադաշտում է. Սեմերիկով
17:56
01 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 1  հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը ՀԱՊԿ-ի տեսադաշտում է, հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

«Սա շատ լուրջ իրավիճակ է, և այն ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլև ողջ համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում է», - հայտարարեց Սեմերիկովը լրագրողներին Երևանում «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական համաժողովի շրջանակում:

Նրա խոսքով՝ այդ հարցը կանոնավոր կերպով բարձրացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանների ժամանակ, իրավիճակը մշտապես վերահսկվում և քննարկվում է:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս են այս ամենին նայում կազմակերպությունում՝ Սեմերիկովը նշեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի ամենաակտիվ անդամներից է, իսկ կազմակերպության մյուս անդամների հետ հարաբերությունները սահմանված են Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածով:

Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ եթե մասնակից-պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի (զինված հարձակման, որը սպառնում է անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնավարությանը), ապա դա կդիտարկվի մասնակից-պետությունների կողմից որպես սույն պայմանագրի բոլոր մասնակից-պետությունների նկատմամբ իրականացված ագրեսիա (զինված հարձակման, որը սպառնում է անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնավարությանը):

Մասնակից-պետություններից որևէ մեկի նկատմամբ ագրեսիայի դրսևորման դեպքում մնացած մասնակից-պետություններն այդ մասնակից-պետության խնդրանքով անհապաղ օգնություն կտրամադրեն, այդ թվում նաև զինված, ինչպես նաև կաջակցեն իրենց տնօրինության տակ գտնվող միջոցներով հավաքական պաշտպանության իրավունքի իրականացման կարգով՝ ըստ ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի:

Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ-ի քարտուղարությունը, ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբը, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհուրդը, ՌԴ ԱԳՆ-ի Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (Համալսարան) կազմում գործող Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնը, Քաղաքական գիտության ռուսաստանյան ասոցիացիան, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան:

Համաժողովին մասնակցում են ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ներկայացուցիչներ ՀԱՊԿ-ի քարտուղարությունից, ՀԱՊԿ-ի գիտափորձաքննական խորհրդից: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։