481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԱԾ-ն ադրբեջանցի հետախույզների է բացահայտել Odnoklassniki.ru կայքի միջոցով
17:13
25 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը բազմաթիվ ադրբեջանցի հետախույզների է բացահայտել Odnoklassniki.ru կայքի միջոցով, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2013 թվականին բացահայտվել էր ադրբեջանական հատուկ ծառայությունների պարզ և պրիմիտիվ գործելաոճը, որը այլընտրանք չունենալու պատճառով վերջինները որդեգրել էին` օգտագործելով ինտերնետային սոցցանցերի հնարավորությունները:

Այդ կապակցությամբ զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հրապարակվել ինտերնետային սոցիալական ցանցերում, հիմնականում` «Օդնոկլասսնիկի» կայքում ԱՀ հատուկ ծառայությունների կողմից օգտագործվող «Seyran Dervishyan», «S Dr» և «Tigran Dervishyan» կեղծանուններով հանդես եկող անձանց մասին, որոնք առասպելավորված շփումներ էին հաստատում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Զինված Ուժերի նախկին ու ներկայիս զինծառայողների հետ և փորձեր էին ձեռնարկում նրանցից կորզել ռազմական բնույթի հետախուզական տվյալներ:

«Վերոհիշյալ տեղեկատվությունը լայն տարածում է ստացել ազգաբնակչության, հատկապես «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցից օգտվող երիտասարդների շրջանում, որի արդյունքում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ քաղաքացիներ, սեփական նախաձեռնությամբ, անմիջապես սկսել են դիմել ԱԱԾ մարմիններ ու հայտնել տվյալներ իրենց հետ «Օդնոկլասսնիկի» սոցցանցում կապ հաստատած կասկածելի անձանց մասին», -նշվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել են գերատեսչությունից, ԱԱԾ մարմինների տեսադաշտում են հայտնվել նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում գործադրված «Seyran Derv», «S.S.», «Samvel Samvel», «Ա Ս», «Артем Арутюнов», «Albert Mnacakanyan», «A M», «Ruben Hayrapetyan», «(((((((RH)))))))», «Gevorg Saroyan», «Alik Mesropyan», «Sergey Karapetyan» ու մի շարք այլ կեղծանուններով գրանցված անձնական էջեր, որոնց քողի ներքո հանդես են եկել ադրբեջանցի «հզոր հետախույզներ»:

«Չհրաժարվելով արդեն իսկ «հնություն դարձած» գործելաոճից, ադրբեջանական հատուկ ծառայությունները նույնիսկ գլխի չեն ընկել փոփոխելու մեր քաղաքացիների հետ շփումների մեջ մտնելու համար նախատեսված առասպելները ու գրեթե բոլոր դեպքերում շարունակել են ներկայանալ որպես Վրաստանում, Ստամբուլում կամ էլ Ռուսաստանում կահույքի աքսեսուարների, տնտեսական ապրանքների առևտրով զբաղվող կամ էլ սփյուռքահայ կազմակերպությունների հետ առնչություն ունեցող հայեր, որոնք նախկինում իբրև ծառայություն են անցել այս կամ այն հայկական զորամասերում», - նշել են ԱԱԾ-ից:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայրենասեր քաղաքացիների մասնակցությամբ, «Օդնոկլասսնիկի» սոցցանցում ներդրված ադրբեջանական հետախույզների մշակման արդյունքում, ՀՀ ԱԱԾ մարմինները նրանց են մատուցել մեծածավալ ապատեղեկատվական նյութեր, որոնց հիման վրա, «ուրախությունից գլուխները կորցրած», ադրբեջանական հատուկ ծառայությունները զեկուցում են հետախուզության ոլորտում իբր ունեցած հաջողությունների մասին, այն ինչ իրականում մոլորեցնում են իրենց երկրի ղեկավարությանը, որոնք իրենց հերթին պարբերաբար հանդես են գալիս անհիմն մարտատենչ հայտարարություններով:

«ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը իր երախտագիտությունն է հայտնում հայրենասիրական դրսևորումներ ցուցաբերած մեր քաղաքացիներին և հերթական անգամ կոչ է անում զերծ մնալ սոցիալական ցանցերում պատահական շփումներից, իսկ կասկածելի անձանց հայտնաբերման դեպքում դիմել ՀՀ ԱԱԾ»,-ասվում է հաղորդագրությունում:-0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: