481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսական «Ստրիժի» խումբը դիտարժան ավիաշոուի ցուցադրությամբ շնորհավորեց հայ ռազմական օդաչուներին
17:08
23 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի ՌՕՈՒ-ի «Ստրիժի» բարձրագույն պիլոտաժային ավիացիոն խումբը շնորհավորեց հայ օդաչուներին ռազմաօդային ուժերի կազմավորման 22-ամյակի կապակցությամբ՝ Երևանի «Էրեբունի» ռազմական օդանավակայանում դիտարժան ավիաշոու ցուցադրելով:

Տոնական միջոցառման ընթացքում պարգևատրվեցին բարձր առաջադիմություն ցույց տված օդաչուները, այնուհետև միջոցառումը շարունակվեց տոնական քայլերթով:

авиашоу, парашютисты, парашютՍահուն թռիչքով ավիաշոուն բացեցին «ՍՈՒ-25» կործանիչները, որոնք ղեկավարում էին հայ օդային վարպետները, կործանիչներն իրենց հետևից թողնում էին ազգային եռագույնի գույներով ներկված գեղեցիկ հետագիծ:

Նրանց հետևից օդ բարձրացան «Ստրիժի» պիլոտաժային խմբի «ՄԻԳ-29»-երը: Ռուս օդաչուները ցուցադրեցին իրենց վարպետությունը՝ ներկայացնելով բարդ ծրագիր, որը նրանք ներկայացնում են բոլոր հեղինակավոր ավիասալոնների ժամանակ:

Շոուն եզրափակեց հայ պարաշյուտիստների խումբը՝ Հայաստանի և Ռուսաստանի դրոշներով:

«Երևանի երկինքը շատ լավ ընդունեց ռուս օդաչուներին», - վայրէջքից անմիջապես հետո լրագրողներին ասաց օղակի հրամանատար, մայոր Դմիտրի Սելիվանովը:

стрижи, авиашоу, самолетՆրա խոսքով՝ Հայաստանում իրականացվող թռիչքներն իրենց առանձնահատկություններն ունեն: «Բարձր-լեռնային օդանավակայաններում ջերմաստիճանը բարձր է, հետևաբար՝ շարժիչների քարշող ուժը փոքր-ինչ պակաս է», - ասաց Սելիվանովը: Նա ավելացրեց, որ իրենց խումբը Երևանում բարդ հնարքներ ցուցադրեց՝ Նեստերովի հանգույցը, «տակառ», «բլուրներ»: «Սրանք բարդ ֆիգուրներ են, որոնք կատարում են միայն մեր կործանիչները, դրանք են՝ «զանգը» «կիսատակառ» հնարքը՝ արգելակմամբ և նվազագույն արագությամբ անցնելով: Մենք ցուցադրում ենք ինքնաթիռի ողջ հմայքը, եթե ղեկին գրագետ օդաչու է», - ավելացրեց նա: 

Շնորհավորելով հայ գործընկերներին տոնի կապակցությամբ՝ մայոր Սելիվանովը նշեց, որ «Ստրիժի» խմբի օդաչուները շատ ուրախ են միջոցառմանը մասնակցելու համար: «Սա շատ պատվավոր հրավեր է, միշտ կանչեք մեզ: Մենք ուրախությամբ ձեզ հյուր կգանք», - ասաց նա:

Հայ ռազմական օդաչուների վարպետությունը

стрижи, авиашоу, самолет«Ես հիացած եմ հայ օդաչուների մարտական պատրաստվածությամբ», - ավիաշոուից հետո ասաց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը: «Ցածր բարձրությունների վրա բավականին բարդ է խմբային թռիչքներ կատարել»:

Նա շնորհավորեց ռազմական օդաչուներին տոնի կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնելով հայկական ՌՕՈւ-ի ստեղծման ակունքներին մոտ կանգնած սպաներին:

«Մեր օդաչուների վարպետությունն ինքներդ տեսաք: Այսօր առաջինը օդ բարձրացան երիտասարդ հայ օդաչուները...Կարող եմ վստահեցնել, որ Հայաստանի ՌՕՈւ-ն պատրաստ են կատարել իրենց առջև դրված բոլոր խնդիրները», - ասաց Գալստյանը:

Նա նաև նշեց, որ հրավիրել է ռուս օդաչուներին մասնակցել Ավիացիայի օրվան նվիրված միջոցառումներին՝ ավելացնելով, որ հայկական կողմը ևս մասնակցում է Ռուսաստանում կազմակերպվող տոնական միջոցառումներին: «Այս ամենը մեր բարեկամության վկայությունն է», - ասաց Գալստյանը:

«Ստրիժի» խմբի օդաչուները թռչում էին հայ ընկերների համար

«Ստրիժի» բարձր պիլոտաժային խմբի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սերգեյ Օսյայկինը լրագրողներին ասաց, որ սա պիլոտաժային խմբի առաջին ցուցադրությունն էր Հայաստանում: «Այդ պատճառով մեծ պատիվ է, որ մեզ հրավիրեցին այստեղ, և մենք մեր ընկերների համար թռչելու հնարավորություն ունեցանք», - ասաց նա:

«Շնորհավորում եմ Ավիացիայի օրվա կապակցությամբ: Առաջին հերթին վետերաններին մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն, ամենայն բարիք մեր պիլոտաժային խմբի կողմից: Մենք թռչում էինք ձեզ, նրանց, վետերանների համար», - ավելացրեց Օսյայկինը։

Նրա խոսքով՝ Երևանում ցուցադրվեց հիմնական ծրագիրը, որով խումբը հանդես է գալիս այս տարի բոլոր ավիացիոն տոների և ավիասալոնների ժամանակ: «Դուք տեսաք թեքադարձեր, «տակառներ», կիսաշրջադարձեր, «սինխրոն տակառներ»՝ պիլոտաժի հնարքների ողջ համալիրը, որը կատարում է խումբը: Չկային սահմանափակումներ և բացառություններ», - ավելացրեց նա:

««Ստրիժի» խումբը մեծ ծրագիր ունի: Օդաչուները թռչում են Ռուսաստանի քաղաքներում և սահմաններից դուրս՝ ավիացիոն տեխնիկայի և անձնակազմի հնարավորությունները ցուցադրելու համար: Նախանշան կա, որ եթե որևէ բնակավայրում, օդանավակայանում կամ քաղաքում երևում է «Ստրիժի» պիլոտաժային խումբը, նշանակում է` տոն է լինելու: Այսօր տոնը կայացավ: Շքեղ ավիացիոն տոն էր» - ասաց «Էրեբունի» ավիաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը՝ ավելացնելով, որ սա վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Երևանում կազմակերպված երկրորդ դիտարժան միջոցառումն էր:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: