481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ռուսական ռազմակայանի վարորդները սովորում են կառավարել տեխնիկան` անօդաչու սարքերի հսկողության ներքո
13:52
20 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի դաշտային պարապմունքներում հատուկ վարժանքներ են անցկացվում վարորդների և վարորդների մեխանիկների հետ։

Պարապմունքներն անցկացվում են Ալագյազ և Կահմուդ ուսումնավարժական համալիրում, զորամասի զրահատանկային և ավտոմոբիլային ծառայությունների պետերի ղեկավարությամբ, ավելի քան 500 զինծառայող մասնագետների մասնակցությամբ, 100 միավոր զրահատանկային և անվային ռազմական և հատուկ տեխնիկայի ներգրավմամբ։

Երիտասարդ վարորդների նախապատրաստումն ընթանում է ծովի մակարդակից 1600-2200 մետր բարձրության բարձրլեռնային տեղանքում։ Զինծառայողները անծանոթ տեղանքում պետք է տեղագրական քարտեզներով, կողմնացույցով, GPS-նավիգատորներով և ԳԼՈՆԱՍՍ արբանյակային կապի միջոցներով նախապես պատրաստած արգելքների, սյունային կազմում և անհատական կարգով խուսանավման հատվածների հաղթահարման խնդիրներ կատարեն։

Կառավարման և ստորաբաժանումների հրամանատարական կազմի սպաները  կհետևեն արգելքների հաղթահարման ընթացքին ռուսական ռազմակայանի զինանոցում առկա անօդաչու սարքերի միջոցների կիրառման կառավարման կետերից։ Երթուղիները, որոնցով կանցնեն տանկերի, ՀԶՄ, ինքնագնաց հրետանային և զենիթային սարքերի վարորդների մեխանիկները և անվատեխնիկայի մեխանիկները, համապատասխանաբար, նշված են 30 և 50 կմ տեղանքում։ 

Խառը սյուներում ավտոմոբիլային և զրահատանկային տեխնիկայի շարժումը կմշակվեն պայմանական հակառակորդի գրոհներին հակահարված տալու հարցեր դարանի մեջ ընկնելու դեպքում, կամ օդից ավիացիոն հարվածներին պատասխանելու խնդիրներ։ Այդ պարապմունքները կանցնեն օրվա գիշերային ժամանակ գիշերային տեսանելիություն ապահովող սարքերի կիրառմամբ։ 

Զինծառայողների թվից զորակոչով ծառայություն անցնող վարորդները նշում են ավտոմոբիլային տեխնիկայի ժամանակակից արդիականացված նմուշների բարձր անցանելիությունը, խնայողականությունը, լավ կայունությունը, անվտանգությունը և մանևրելու ընդունակությունը, ինչը թույլ է տալիս լուծել տարբեր բեռների և անձնակազմի տեղափոխման հարցը ռազմական պատրաստվածության պարապմունքների շրջանակում։ Նրանք նաև մեկնաբանեցին ԳԼՈՆԱՍՍ համակարգի ներկառուցված սարքավորումների օգտագործման հարմարավետությունը, որը թույլ է տալիս ճիշտ հաշվարկել տրանսպորտի արագությունը և նշված վայր սյունի ժամանման ժամանակը, ինչպես նաև հետևել տրված երթուղուց առկա շեղումներն էլեկտրոնային քարտեզների վրա դիրքի նշումով։

Դաշտային պարապմունքները կավարտվեն ավտոմոբիլային և զրահատանկային խառը սյուների 5–ժամանոց երթի անցկացմամբ պայմանական հակառակորդի կողմից կենսաբանական զենքի կիրառմամբ հարվածներին պատասխանելու և վարակման հատվածների առավելագույն հաղթահարման հարցերի մշակմամբ։ Բոլոր խուսավարումները կկատարվեն բարձրացված և ցածրացված փոխանցումներով շարժիչների չափավոր շահագործմամբ շոգ եղանակին ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության միջոցներով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։