478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Կահմուդ զորավարժարանում մեկնարկել են ռուս նռնակաձիգների դաշտային պարապմունքները
17:16
18 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Կահմուդ ուսումնամարզական համալիրում մեկնարկել են Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսական ռազմակայանի հրաձիգ–նռնակաձիգների (РПГ-7) և ավտոմատ նռնակաձիգների (АГС-17) դաշտային պարապմունքները, հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Մեկ ամսվա ընթացքում Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները կմշակեն հաստիքային սպառազինության կիրառման, հետախուզման անցկացման և ըստ կարևորության թիրախի դասակարգման կատարման, դիտման ցերեկային և գիշերային սարքերով հրաձգության հեռավորության որոշման և նշանառման, ինչպես նաև գաղտնի տեղաշարժման, սեփական դիրքերի զինման և թաքցնելու հմտություններ։

Դաշտային հավաքների գլխավոր առանձնահատկությունը ստորաբաժանումների մարտական կատարելագործումն է ծովի մակարդակից 1600 մետր բարձրության վրա բարձրլեռնային պայմաններում։ Մարզումներն անցկացվում են +40 աստիճանից մինչև +50 աստիճան ջերմաստիճանային ռեժիմի շոգ կլիմայի պայմաններում հրաձգության համապատասխան ուղղումների օգտագործմամբ։

Դաշտային հավաքի անցկացման ընթացքում անձնակազմը կմասնակցի հրաձգության կատարմամբ հատուկ խնդիրների մշակմանը, որի կեսը կանցնի օրվա մութ ժամանակ։ АГС-17 ավտոմատ նռնակաձիգների յուրաքանչյուր հաշվարկ դաշտային մարզման ընթացքում կծախսի մինչև 800 ռազմամթերք, յուրաքանչյուր РПГ-7 հրաձիգ–նռնակաձիգը կկրակի մինչև 80 լից։

Զինվորների և սերժանտների գլխավոր փորձություն կդառնան վերահսկիչ հրաձգությունները, որոնք կանցկացվեն դաշտային հավաքի ավարտին։ Կմասնակցի Հարավային ռազմական օկրուգի ավելի քան 150 զինծառայող։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։