486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի օրվա կապակցությամբ Երևանում դիտարժան ավիաշոու էր կազմակերպվել
15:41
11 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի Երևանի «Էրեբունի» օդանավակայանում անցկացված դիտարժան ավիաշոուն և տոնական ցույցը նվիրված էր  Ռուսաստանի օրվան։

Ռուսաստանի ՌՕՈՒ ռուսական ռազմակայանի օդաչուները և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բանակային ավիացիայի օդաչուները հյուրերին ցուցադրեցին բարդ հնարքներ` «տակառ», «Նեստերովի հանգույց», «զանգ», «ականջ», «կակաչ», ընդ որում, ինչպես անհատական, այնպես էլ օդաչուների խմբի կազմով։ Ցուցադրվեց մարտական պայմաններում հակառակորդին «խաբելու» լուսային էֆեկտների օգտագործումը։

Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինը շնորհավորեց ներկաներին և հայտարարեց, որ Ռուսաստանի օրը ոչ միայն ռուս ժողովրդի, այլև ռուս ժողովրդի բոլոր բարեկամների գլխավոր տոնն է։

«Ռուսաստանի օրը ռուսների կողմից ամենահարգված, պատվի արժանի և սիրված տոնն է»։

«Այսօր ես մաղթում եմ ձեզ բարեկեցություն, երջանկություն, քաջառողջություն, խաղաղ երկինք։ Կցանկանայի Հայաստանը տեսնել բարգավաճող և հզոր։ Դրա գրավականն այն է, որ այսօր մենք հավաքվել ենք և միասին ենք»,– ասաց դեսպանը։

Շնորհավորելով ժամանածներին`Վոլինկինն ասաց, թե հպարտ է, որ Ռուսաստանում կա այդ տոնը, և այն նշվում է ինչպես դեսպանությունում, այնպես էլ բոլոր ռուս հայրենակիցների և հայ բարեկամների շրջանում։ 

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովը, շնորհավորելով բոլորին Ռուսաստանի օրվա առթիվ և մաղթելով ռուսներին բարգավաճում, նշեց, որ Ռուսաստանի հետ բարեկամությունը ավելի հզոր է դարձնում Հայաստանը։

«Ռուսաստանն ու Հայաստանը քայլեր են կատարում միմյանց ընդառաջ։ Մենք ամեն օր տեսնում ենք, որ Ռուսաստանը վերածնվում, դառնում է խաղաղության երաշխավոր, պաշտպանում է իր շահերը»,– ասաց Խաչատուրովը։

«Էրեբունի» ավիակայանի հրամանատար Ալեքսանդր Պետրովն իր հերթին շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին ռուս քաղաքացիների նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար։

«Այն, որ տոնն այստեղ նշվում է «Էրեբունի» ռազմական օդանավակայանում, հատուկ պատասխանատվություն է այստեղ ծառայող բոլոր զինծառայողների համար»,– ասաց Պետրովը։

Մի շարք զինծառայողներ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրամանով պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և հուշանվերներով։

Տոնի հյուրերին իրենց վարպետությունը ցուցադրեցին պարաշյուտային մարզաձևի Հայաստանի հավաքականի մարզիկները։ Էրեբունի օդանավակայանում բոլոր ցանկացողներն այդ օրն այցելեցին ամառային կազմի ավիացիոն տեխնիկայի և ռազմահագուստի ցուցահանդես։ Դրանք МиГ-29СМТ ինքնաթիռներն են, Ми-8 и Ми-24 ուղղաթիռները` ոչնչացման ավիացիոն միջոցներով` հրթիռներով և տարբեր տեսակի ռումբերով։

Ոչ պակաս հետաքրքիր ծրագիր ներկայացրին կասկադյորների, պարկուրի հայկական կազմակերպության ներկայացուցիչները և հանրապետության գեղարվեստական կոլեկտիվները։ Հյուրերը ծանոթացան ավիատեխնիկայի նմուշներին, զրուցեցին և լուսանկարվեցին օդաչուների հետ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։