480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս և հայ օդաչուները չորեքշաբթի Երևանի երկնքում ավիաշոու կցուցադրեն
18:12
10 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Էրեբունի» ռազմական օդանավակայանում չորեքշաբթի բաց դռների օրվա շրջանակներում մեծ ավիաշոու կկազմակերպվի` հունիսի 12–ին նշվող Ռուսաստանի օրվա կապակցությամբ։

«Միջոցառումը կսկսվի զորամասի դրոշի հանդիսավոր դուրս բերմամբ և ցուցադրության բացմամբ, որին կմասնակցի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրամանատարությունը, ՀՀ–ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության, ՀՀ պաշտպանության նախարարության, Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցիչները, վետերաններ և հրավիրված հյուրեր», – հաղորդում է ՀՌՕ–ի մամուլի ծառայությունը։

Ցուցադրական ավիաշոուն կներկայացնեն Ռուսաստանի ՌՕՈւ–ի ռուսական ավիաբազայի և ՀՀ ՊՆ բանակային ավիացիայի օդաչուները։

Տոնակատարության հյուրերին իրենց վարպետությունը կներկայացնեն նաև ՀՀ պարաշյուտային սպորտի հավաքականի մարզիկները։ Նրանք կկատարեն ցատկեր` տարբեր տիպի պարաշյուտային համակարգերի օգտագործմամբ։

«Էրեբունի» օդանավակայանում այդ օրը բոլոր ցանկացողները կարող են մասնակցել ավիացիոն տեխնիկայի և անձնակազմի ամառային հանդերձանքի ցուցադրությանը։ Կներկայացվեն ՄիԳ–29ՍՄՏ ինքնաթիռները, Մի–8 և Մի–24 ուղղաթիռները` հարվածի հավելյալ ավիացիոն միջոցներով` հրթիռներով և տարբեր տիպի ռումբերով։

Տոնակատարության հյուրերին կներկայացվեն նաև ռուսական հետախուզական ստորաբաժանումների գործողությունները պայմանական հակառակորդի կործանման մարտավարական խնդիրները լուծելիս, կներկայացվեն նաև զենքի և օժանդակ միջոցների կիրառմամբ բանակային ձեռնամարտի ցուցադրական  ելույթներ։

Հետաքրքիր ծրագիր կներկայացնեն նաև կասկադյորների հայկական կազմակերպության ներկայացուցիչները, հանրապետության գեղարվեստական համույթները։ Հյուրերին հնարավորություն կընձեռվի մոտիկից ծանոթանալ ավիացիոն տեխնիկայի նմուշներին, զրուցել օդաչուների հետ և լուսանկարվել։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։