478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+25
Եղանակը Երևանում
Հայ
ՀՌՕ դիպուկահարները Հայաստանի լեռներում կկողմնորոշվեն ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգով
14:14
06 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանում մեկնարկել են դիպուկահարների հրաձգային վաշտի զինծառայողների հետ անհատական պատրաստվածության մեկամսյա հավաքները Կահմուդ ուսումնավարժական համալիրում, հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Անհատական պատրաստվածության նախապատրաստական պարապմունքների ընթացքում զինծառայողները կանցնեն մարտավարական և կրակային պատրաստության հատուկ դասընթաց մասնագիտացված նշանակետային դաշտում։ Առավել մեծ թվով ուսումնական ժամեր կհատկացվեն անհատական նշանառության և նպատակների ընտրության կանոններին` Դրագունովի դիպուկային հրացանի և Վինտոռեզ դիպուկային հատուկ հրացանի օգտագործմամբ։

Առաջին անգամ ռուսական ռազմակայանի զինծառայողների պատրաստվածության պրակտիկայում կօգտագործվեն բանակային հեռաչափեր, մետեոկայաններ և ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն սարքեր` մինչև 2 մետր ճշգրտություն ապահովող «Գրոտ» նավիգատորներ։ Պրոֆեսիոնալ պատրաստվածությունից բացի, հատուկ ուշադրություն կհատկացվի ամենօրյա 5 և 10 մետր քայլերթին հատվող տեղանքում ամբողջական սարքերով և հաստիքային զենքով։

Պարապմունքների նախօրեին ստորաբաժանման հրամանատարը զորամասի հոգեբանների հետ անցկացնում է զինծառայողների ընտրություն Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների ռազմական օկրուգների զորամասերից ժամանած 3000 զինվորների թվից։ Նորեկների ընտրությունը կոշտ է, փուլային և բազմաստիճան, նախապատվությունը տրվել է ֆլեգմատիկներին` որպես ավելի նստակյաց և զուսպ անձանց։ Ընտրության ամենապարզ պարապմունքներից մեկն այն է, երբ հինգ րոպեի ընթացքում պետք է անշարժ պառկել հրացանի վրա դրված կրակած պարկուճով` վայր չգցելով այն, և այդ վարժությունը թույլ է տալիս արագ դուրս մղել չհամապատասխանող զինվորներին։ Ընտրության արդյունքում հաջողվել է ընտրել ավելի քան 50 համապատասխանող զինվորների միավորման էլիտային ստորաբաժանմունքում ծառայություն անցնելու համար։

Ռուսական ռազմակայանի դիպուկահարների անհատական վարժանքները կավարտվեն առավել կարևոր նպատակների ընտրության և նրանցով բարձրալեռնային տեղանքում և շոգ կլիմայի ցերեկային ու գիշերային ժամանակ պատրաստված քողարկված դիրքերից նշանակետային կրակի ստուգարքների հանձնումով։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։