481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀՌՕ զինծառայողներին ամառային թեթև համազգեստ կտան
13:05
05 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Աբխազիայում և Հաայստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի զինծառայողների համար նախատեսված է վեց հազար դաշտային թեթև հագուստ տրամադրել, հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի հարավային շրջաններում հաստատված բարձր ջերմաստիճանների կապակցությամբ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարությունը լրացուցիչ քայլեր է ձեռնարկում մարտական պատրաստության, պարեկային և կայազորային ծառայության ժամանակ դժբախտ դեպքերի կանխման և զինծառայողների ջերմային հարվածներից պաշտպանելու համար»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, ծրագրվում է Աբխազիայում և Հայաստանում տեղակայված զինծառայողներին ավելի քան վեց հազար կոմպլեկտ դաշտային թեթևացրած ռազմահագուստ տրամադրել։ Այն մշակվել է շոգ կլիմայով տեղանքներում ծառայություն անցնող զինծառայողների համար։ Համազգեստը կայուն է մաշվածության նկատմամբ, աչքի է ընկնում լավ ջերմակարգավորմամբ և խոնավության կարգավորմամբ, օդափոխությամբ։ Արտադրությունում կիրառվում են նոր կտորներ, թելեր և պարագաներ։ Ամառային համազգեստը բեժ է»,– նշել են մամուլի ծառայությունից։

Առավել շոգ ժամերին զինծառայողների համար ծրագրված է լրացուցիչ հանգիստ արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանված վայրերում։ Դրա համար պարապմունքների անցկացման վայրերում տեղադրված են ստվերային ծածկոցներ, վրաններ են բացված։ Բոլոր զինծառայողները կապահովվեն անհատական տափակաշշերով, իսկ սննդի կետերում դրված են եռացրած ջրի բաքեր, կազմակերպված է տափակաշշերի լցման հնարավորություն` մեկ շնչին բաժին ընկած ոչ պակաս քան 4 լիտրի հաշվարկով։ 

Բժշկական ծառայության մասնագետներն անձնակազմի մշտական դիտարկում են իրականացնում գերտաքացման սկզբնական փուլերի բացահայտման նպատակով։ Բոլոր զինծառայողների հետ անցկացվել են ախտանիշների բացահայտման և առաջին բուժօգնության ցուցաբերման պարապմունքներ ջերմային և արևային հարվածների, ինչպես նաև օրգանիզմի ընդհանուր գերտաքացման դեպքում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: