480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ՀՌՕ ռուսական ավիացիոն բազայում վերսկսել են պլանային թռիչքներ իրականացնել
14:58
27 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ավիացիոն բազայի «Էրեբունի» օդանավակայանում ՄիԳ-29 ժամանակակից արդիականացված կործանիչների օդաչուները վերսկսել են պլանային թռիչքները։

«Պարապմունքների ժամանակ օդաչուները տրված ուղիներով պարզ հնարքների կատարմամբ թռիչքներ են իրականացնում, կատարելագործում են ցերեկային ժամերին օդանավ ղեկավարելու հմտությունները, թռիչներ եղանակը ստուգելու նպատակով, մարզում են թռիչքը կարճ թափավազքի պայմաններում և վայրէջքը` լեռնային տեղանքում»,– հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։

Մշակելով ներածական մասը` օդաչուները կանցնեն բարդ պիլոտաժի հնարքների մշակմանն անհատական պատրաստության ընթացքում և ցերեկն ու գիշերը օղակների կազմում` եղանակային ցանկացած պայմաններում։

Ուսումնական ժամանակահատվածում ՌՕՈՒ սպայական կազմի պատրաստության հիմնական շեշտը կդրվի նրանց պրոֆեսիոնալիզմի բարձրացման, թռիչքային հմտության և Հայաստանի Հանրապետությունում հավաքական անվտանգության պայմանագրին համապատասխան ըստ նշանակության մարտական գործողություններ վարելու պատրաստակամության վրա։

ՄիԳ-29 կործանիչների օդաչուների նախապատրաստության եզրափակիչ փուլը կդառնան ՀՌՕ ռուսական ռազմակայանի մոտոհրաձգային ստորաբաժանումների ավիացիոն պաշտպանությամբ մարտավարական ավիացիոն զորավարժությունները Կահմուդ, Ալագյազ և Բաղրամյան ուսումնավարժական համալիրներում այս տարվա սեպտեմբերին անցկացվելիք երկկողմ մասշտաբային վարժանքների ընթացքում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։