487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+11
Եղանակը Երևանում
Հայ
Շոյգուն առաջարկել է միջկառավարական համաձայնագիր ստորագրել Հայաստանում «ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի» մասին
19:48
23 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ առաջարկել է Հայաստանում «ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի» մասին միջկառավարական համաձայնագիր ստորագրել։

«Մենք պետք է հստակ հետևենք այն որոշումներին, որոնք ընդունել ենք 2012 և 2013 թթ.–ին։ Որևէ կասկած չկա, որ 2014 թ.–ին կկատարենք ռազմական համագործակցությանը վերաբերող պլանը, որը վերաբերում է համատեղ զորավարժություններին։ Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը, ապա այստեղ մեծ ծավալով աշխատանք ունենք, սակայն կարծում եմ, որ մենք այն կկատարենք», – ասել է ՌԴ պաշտպանության նախարարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Բացի այդ, Շոյգուն առաջարկել է ստորագրել Հայաստանում «ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի» մասին միջկառավարական համաձայնագիր, որը նախատեսում է Երևանի կենտրոնից 7 կմ դեպի հարավ գտնվող Էրեբունի օդանավակայանում ուղղաթիռային էսկադրիլիայի տեղակայում», – նշում է գործակալությունը։

ՀՀ պաշտպանության նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել գործընկերոջը Մոսկվայում անվտանգության միջազգային համաժողովին հրավիրելու համար և ենթադրել է, որ այդ համաժողովն իր ներդրում կկատարի երկու պետությունների անվտանգության զարգացման գործում։

Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրի քաղաքում 1995 թ.-ից տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակներում: Բազան ՌԴ Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Անդրկովկասյան ռուսական զորախմբի ենթակայության տակ է գտնվում: Բազան զինված է С-300 զենիթահրթիռային համալիրով և ՄիԳ-29 կործանիչներով: Բազայի անձնակազմը շուրջ 5 հազար մարդ է ներառում:

Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը ստիպված է պատասխան միջոցներ ձեռնարկել իր սահմանների մոտ ՆԱՏՕ–ի զինված ուժերի ներկայության ուժեղացման ֆոնին։ Ինչպես կարծում է  դաշինքում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն, ՆԱՏՕ–ն օգտագործում է Ուկրաինայում տիրող իրավիճակը, որպեսզի վերակենդանացնի իրեն և հասնի ռազմական կարիքների վրա դաշինքի անդամների ծախսերի ավելացմանը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։